Վաղինակ Առաքելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վաղինակ Առաքելյան
Ծնվել է1915
ԾննդավայրՈւյծ, Հայաստան
Մահացել էանհայտ
ՔաղաքացիությունFlag of Russia.svg Ռուսական կայսրություն և Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
ԿրթությունԱդրբեջանի պետական մանկավարժական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան և Կարմիր Աստղի շքանշան

Վաղինակ Գրիգորի Առաքելյան (1915, Ույծ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղինակ Առաքելյանը ծնվել է 1915 թվականին, Սիսիանի Ուզ գյուղում։ 1936 թվականին ավարտել է Սիսիանի միջնակարգ դպրոցը, իսկ 1940 թվականին՝ Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժնի պատմության ֆակուլտետը։ 1940-1941 ուսումնական տարում աշխատել է Լեռնային Ղարաբաղի Շահումյանի շրջանի Կարաչինար գյուղի դպրոցի տնօրեն[1]։

1942 թվականին զորակոչվել և մարտական ծառայությունը սկսել է 153-րդ Սմոլենսկյան կարմրադրոշ, Կուտուզովի շքանշանակակիր դիվիզիայի 557-րդ մազուրյան հրաձգային գնդում, մասնակցել է Ստալինգրադի, Վելիկիե Լուկիի, պաշտպանությանը որպես գնդացրային վաշտի հրամանատար։ 1944-1945 թվականներին մասնակցել է Արևմտյան Պրուսիայի, Քյոնիգսբերգի համար ծավալված թեժ, արյունահեղ մարտերին։ Կապիտան Առաքելյանը մարտական սխրագործությունների համար պարգևատրվել է «Հայրենական պատերազմի» 1-ին և 2-րդ աստիճանի, Կարմիր աստղի շքանշաններով, մեդալներով։ Բազմիցս արժանացել է գերագույն գլխավոր հրամանատարի շնորհակալագրերին[1]։

1946 թվականին Առաքելյանը զորացրվել է կապիտանի կոչումով, նվիրվել մանկավարժական աշխատանքի։ 1946-1949 թվականներին եղել է Սիսիանի շրջկենտրոնի միջնակարգ դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ, 1949-1951 թվականներին նույն շրջանում՝ շրջանային ժողովրդական կրթության բաժնի տեսուչ։ 1952 թվականից աշխատել է Արտաշատի շրջանում՝ դպրոցի տնօրեն և պատմության ուսուցիչ։ Առաքելյանը եղել է վաստակաշատ մանկավարժ, ավելի քան 35 տարի իր գիտելիքներն ու հարուստ փորձը նվիրել է մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության շնորհակալ գործին[1]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կարմիր աստղի շքանշան
  • Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշան
  • Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]