Վաղարշակ Առուստամյան
Վաղարշակ Առուստամյան | |
---|---|
Ծնվել է | 1914 |
Ծննդավայր | Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Հայկական պետական մանկավարժական համալսարան (1939) |
Մասնագիտություն | մանկավարժ |
Պարգևներ և մրցանակներ |
Վաղարշակ Շափաղաթի Առուստամյան (1914, Տեղ, Զանգեզուրի գավառ, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղարշակ Առուստամյանը ծնվել է 1914 թվականին, Գորիսի շրջանի Տեղ գյուղում։ 1931 թվականին ավարտել է մանկավարժական ուսումնարանը, 9 տարի պատմություն է դասավանդել Հալիձոր, Խնձորեսկ, Խնածախ գյուղերի դպրոցներում։ 1939 թվականին ավարտել է Երևանի մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1939 թվականին զորակոչվել է Կարմիր բանակ, ծառայել է 417-րդ գնդում Թեոդոսիա քաղաքում։ 1940 թվականին ընտրվում է գնդի կուսբյուրոյի քարտուղար։ 1941 թվականի հունիս-հուլիս ամիսներին մասնակցել է Կերչ-Թեոդոսիա ծովափնյա տարածքների, ապա Օդեսայի պաշտպանությանը։ Վիրավորվել է Կերչի համար մղված մարտերից մեկում։ Ավարտել է Օդեսայի ռազմաքաղաքական կարճատև դասընթացը, նշանակվել 219-րդ դիվիզիայի 710-րդ գնդում վաշտի, հետագայում գումարտակի հրամանատար։ Ավագ լեյտենանտ Վաղարշակ Առուստամյանը մասնակցել է Ստալինգրադում գերմանական զորքերի ջախջախմանը, նրա գումարտակի մասին գրվել է դիվիզիայի մարտական թերթում։ Վորոնեժի մարզի ռազմական գրոհներից մեկում ծանր վիրավորվել է։ Զորացրվել է որպես հաշմանդամ[1][2]։
Պատերազմից հետո Առուստամյանն աշխատել է դպրոցի տնօրեն և շրջխորհրդի կուլտուրայի բաժնի վարիչ[1]։
Պարգևատրվել է Կարմիր աստղի շքանշանով, «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար», Խիզախության համար և մի քանի մարտական ու հոբելյանական մեդալներով[1]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
- «Կարմիր աստղի» շքանշան
- «Խիզախության համար» շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1914 ծնունդներ
- Ապրող անձինք
- Տեղ (Սյունիքի մարզ) գյուղում ծնվածներ
- ՀՊՄՀ շրջանավարտներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Դպրոցի տնօրեններ
- Խիզախության համար մեդալակիրներ
- Հայ մանկավարժներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ