Վահաջ Ալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վահաջ Ալի
Ծնվել էդեկտեմբերի 1, 1988(1988-12-01) (35 տարեկան)
ԾննդավայրԼահոր, Պակիստան[1]
Մասնագիտությունդերասան

Վահաջ Ալի (ուրդու՝ وہاج علی, դեկտեմբերի 1, 1988(1988-12-01), Լահոր, Պակիստան[1]), պակիստանցի դերասան, որն առավել հայտնի է դարձել պակիստանյան հեռուստասերիալներում իր մարմնավորած դերերով։ 2015 թվականին իր առաջնախաղն է ունեցել «Սիրուն երկրպագելով» հեռուստասերիալում։ 2021 թվականին էլ նկարահանվել է «Նրանք, ովքեր բաժանված են» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորել է Բանգլադեշի ազատության առաջնամարտիկ Շաֆի Իմամ Ռումիի դերը։ Այս հեռուստասերիալում մարմնավորած իր դերի համար Վահաջ Ալին արժանացել է կինոքննադատների գնահատանքին[2][3]։

2023 թվականին Վահաջ Ալին ոչ միայն Պակիստանում, այլև Հարավային Ասիայում մեծ հռչակ է ձեռքբերել՝ «Առանց քեզ» դրամատիկ հեռուստասերիալում մարմնավորելով Մուրթասիմ Շահնավազ Խանի դերը։ Հեռուստասերիալում նրա խաղը ևս արժանացել է կինոքննադատների գնահատանքին։ Պակիստանում, Հնդկաստանում և Բանգլադեշում «լավագույն դերասան» անվանակարգում նա գլխավորել է բոլոր հիթ շքերթները[4][5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահաջ Ալին ծնվել է 1988 թվականի դեկտեմբերի 1-ին Պակիստանի Լահոր քաղաքում՝ Փենջաբի մուսուլմանների ընտանիքում[6][7]։ Հայրը պետական աշխատող էր, իսկ մայրը՝ ուսուցչուհի[8]։ Լինելով ընտանիքի միակ երեխան՝ Ալին ստացել է ֆինանսական գործարարի մասնագիտացում[9]։ Նրա ծնողները ցանկանում էին, որ որդին ևս անցնի պետական ծառայության՝ դառնալով քաղծառայող, սակայն նա հակված էր զբաղվելու դերասանական կարիերայով։

Նա Արվեստների ազգային քոլեջում ստացել է մուլտիմեդիա արվեստների մագիստրոսի աստիճան[10]։ Իր ապագա կնոջը՝ Սանա Ֆարուքին, հանդիպել է Samaa TV-ում ուսնակության ժամանակ։ Զույգն ամուսնացել է 2016 թվականի մարտի 2-ին։ 2017 թվականին ծնվել է նրանց աղջնակը՝ Ամիրա Ալին։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատերական գործունեություն և հեռուստապրոդյուսերություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալին 2007 թվականին իր կարիերան սկսել է որպես թատերական դերասան, մինչև միացավ հեռուստատեսության լուրերի և ծրագրերի բաժնին[11]։ 2009-2011 թվականներին, որպես պրոդյուսերի օգնական, Ալին աշխատել է Samaa TV-ում։ 2011 թվականից էլ, որպես պրոդյուսեր, աշխատել է Geo TV-ում։

Հեռուստադեբյուտ և հետագա հաջողություններ (2015 թվականից ի վեր)[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականին գլխավոր դերում իր առաջնախաղն ունենալով «Սիրուն երկրպագելով» հեռուստասերիալում՝ նա շարունակեց նկարահանվել մի շարք հայտնի հեռուստասերիալներում, որոնց թվում են «Հարի հարի չուրիյան» (2017), «Դիլնավազ» (2017), «Լիալուսին» (2017), «Կարծր սիրտ» (2019), «Ցասում» (2019), «Մոլեգնություն» (2021), «Սեր և ջալեբի» (2021) և «Ոչ սիրտ կա, ոչ էլ՝ հույս» հեռուստասերիալները (2021)։

Իր դերասանական կարիերայում Ալիին մեծ հռչակ է բերել «Առանց քեզ» հեռուստասերիալը, որտեղ նա մարմնավորել է Մուրթասիմ Շահնավազ Խանի դերը։ Հեռուստասերիալում նրա խաղընկերը եղել է Յումնա Զայիդին։ Հեռուստասերիալը երկարաձգվել է երկրորդ եթերաշրջանի։

2022 թվականին իր առաջնախաղն է ունեցել նաև Լոլիվուդի խաղարկային ֆիլմում՝ նկարահանվելով «Դու և իմ պատմությունները» ֆիլմում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 2023 թվականի հունիսի 29-ին։ Վահաջ Ալիի խաղընկերը Մեհվիշ Հայաթն է, իսկ ռեժիսորը՝ Նադեմ Բայիգը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 https://www.magpakistan.com/wahaj-ali-biography-age-family-wife-daughter-drama-list/
  2. Maliha Rehman. «The Icon Interview - Wahaj Ali: 'Im in no hurry'». Dawn. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 23-ին.
  3. «Exclusive - Wahaj Ali goes into details about his choice to portray victim on-screen». Daily Pakistan. Վերցված է 2023 թ․ ապրիլի 28-ին.
  4. «Check out here how the drama serial 'Tere Bin' is ruling Twitter». MMNews.tv. 2023 թ․ փետրվարի 3. Վերցված է 2023 թ․ մարտի 29-ին.
  5. «'Mujhe Pyaar Hua Tha' star Wahaj Ali tops the Twitter trends». ARY News. 2023 թ․ փետրվարի 5. Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.
  6. «Wahaj Ali, the versatile actor, celebrates his 32nd birthday». Bol News. 2020 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 10-ին.
  7. «Birthday wishes pour in for actor Wahaj Ali». Dialy Pakistan. 2022 թ․ դեկտեմբերի 1. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 11-ին.
  8. «Wahaj Ali». Social Diary. 2018 թ․ հոկտեմբերի 23.
  9. «Ehd e Wafa's Wahaj Ali | Part II | A Sensitive Soul | Rewind with Samina Peerzada». YouTube.
  10. «Profile on LinkedIn». LinkedIn.
  11. Shabbir, Buraq (2020 թ․ մայիսի 31). «From theatre to television to films». The News International. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]