Վահան Նալբանդյան
Վահան Նալբանդյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1876 |
Ծննդավայր | Վան, Թուրքիա |
Մահացել է | դեկտեմբերի 17, 1902 (26 տարեկանում) |
Մահվան վայր | Վաղարշապատ, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն |
Ազգություն | հայ |
Կրթություն | Ներսիսեան դպրոց |
Մասնագիտություն | գրականագետ |
Վահան Հովհաննեսի Նալբանդյան (նոյեմբերի 10,1876, Վան - դեկտեմբերի 17 (30),1902, Վաղարշապատ), գրականագետ-քննադատ։ Փիլիսոփայական գիտությունների դոկտոր (1901)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրի Երամյան, ապա՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ Ստեփան Շահումյանի հետ կազմակերպել է հեղափոխական խմբակներ, հրատարակել «Ծիածան» ամսաթերթը։ 1894 թվականին մեկնել է Գերմանիա, ընդունվել Լայպցիգի համալսարանը՝ հետևելով փիլիսոփայության և գրականության դասընթացներին։ 1901 թվականին ավարտել է ուսումնառությունը և վերադարձել Հայաստան։ Ուսանողական տարիներից թղթակցել է «Անահիտ», «Մշակ», «Մուրճ» և այլ պարբերականների։ Անդրադարձել է գրականության էական հարցերին, գեղագիտության մեջ հիմնականում հետևել կուլտուր-պատմական դպրոցի սկզբունքներին («Գեղարվեստի էությունը և նպատակը», «Անահիտ», 1899, № 9-11)։ «Մշակ»-ում (1901, № 167-170) տպագրվել են Նալբանդյանի «Պետրոս Դուրյան», «Մուրճ»-ում (1902, № 2-8,12)՝ «Հենրիկ Իբսեն» աշխատությունները, որոնցում հեղինակն իրեն դրսևորել է որպես տեսական ու քննադատական հմտությամբ օժտված գրականագետ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 152)։ ![]() |