Վահան Կաժոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վահան Կաժոյան
Ծնվել էհոկտեմբերի 19, 1921(1921-10-19)
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ
Վախճանվել էօգոստոսի 9, 2007(2007-08-09) (85 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ
Մասնագիտություննկարիչ և graphical artist
ԱնդամակցությունՀայաստանի նկարիչների միություն

Վահան Ավետիքի Կաժոյան (հոկտեմբերի 19, 1921(1921-10-19), Ալեքսանդրապոլ, Հայկական ԽՍՀ - օգոստոսի 9, 2007(2007-08-09), Մոսկվա, Ռուսաստան), հայ նկարիչ, գրաֆիկ, նկարիչ-ձևավորող: Հայրենական մեծ պատերազմի մասնակից[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վահան Կաժոյանը ծնվել է Լենինականում: 1941 թվականին ավարտել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը:

Մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին՝ մինչև հաղթանակ: Եղել է մի քանի ռազմաճակատներում (Անդրկովկասյան-1942 թվական, 82-րդ գվարդիական գնդում որպես հրաձիգ, 1-ին Բելոռուսական- 1944 թվականի ապրիլից, 28-րդ բանակի 157-րդ հրետանային գնդում): Պարգևատրվել է բազմաթիվ մարտական շքանշաններով ու մեդալներով և միայն 1946 թվականի մայիսին զորացրվել է բանակից[1]:

1959 թվականից եղել է Հայաստանի նկարիչների միության, 1985 թվականից՝ Նկարիչների եվրոպական ասոցիացիայի անդամ: Մասնակցել է հանրապետական, միջազգային մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուդապեշտում, Պրահայում, Բեյրութում, Փարիզում, Զագրեբում, Լոս Անջելեսում և այլուր[2][3][4][5]:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Նկարիչների եվրոպական ասոցիացիայի անդամ
  • Հայաստանի նկարիչների միության անդամ

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Երիտասարդ լուսանկարիչներ», 1954
  • «Արարատ լեռ», 1992
  • «Նատյուրմորտ. Կակաչներ», 1993
  • «Սևանա լիճ», 1993
  • «Նատյուրմորտ. Երիցուկներ»

Գրքերի նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արևիկ այբբենարան, Երևան: 1986:
  • Արևիկ այբբենարան, Երևան: 1988:
  • Արևիկ այբբենարան, Երևան: 1989:
  • Արևիկ այբբենարան, Երևան: 1990:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]