Վահան Ծովյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Վահան Խերանյանից)
Վահան Ծովյան
Ծնվել է1898[1]
ԾննդավայրԱրճեշ, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1]
Մահացել է1979[1]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՎանի կեդրոնական վարժարան[1] և Երևանի թեմական դպրոց[1]
Մասնագիտությունկուսակցական աշխատող և լրագրող
ԱշխատավայրՍովետական Հայաստան[1], Բանվոր[1] և Մուրճ և մանգաղ[1]
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՍպարտակ[1]

Վահան Կարապետի Ծովյան (Խերանյան) (1898, Արճեշ, Վանի վիլայեթ–1979, Երևան), խորհրդային կուսակցական աշխատող, լրագրող։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։

Ավարտել է Վանի Կեդրոնական և Երևանի թեմական դպրոցները։ 1918–1919 թվականներին մասնակցել է Երևանում լույս տեսնող «Խոսք» և «Կայծ» մարքսիստական թերթերի հրատարակմանը։ Եղել է «Սպարտակ» երիտասարդական միության հիմնադիրներից (1919), ընտրվել է Միության վարչության և «Սպարտակ» թերթի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1919-ի աշնանը ձերբակալվել է։

1920–21-ին եղել է ՀԿԿ Նոր Բայազետի (Կամո) գավառային կոմիտեի քարտուղար։ 1921 թվականին նշանակվել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչ։ 1922–27-ին՝ Հայկական դիվիզիայի քաղ. բաժնի պետի, տեղակալ, ապա՝ պետ, 1928–34-ին՝ «Սովետական Հայաստան», «Բանվոր» (Լենինական)», Հյուսիսային Կովկասի երկրային կոմիտեի օրգան «Մուրճ և մանգաղ» ու «Գրոհ» թերթերի խմբագիր։ 1934–36-ին Ծովյանը սկզբում Լենինականի քաղկոմի, իսկ հետո Արթիկի շրջկոմի քարտուղարն էր։

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 138