Վախթանգ Ռչեուլիշվիլի
Վախթանգ Ռչեուլիշվիլի | |
![]() | |
Կրթություն՝ | Թբիլիսիի պետական համալսարան |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | Վրաց ուղղափառ եկեղեցի |
Ծննդյան օր | հունվարի 1, 1954 |
Ծննդավայր | Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ |
Վախճանի օր | ապրիլի 13, 2017 (63 տարեկան) |
Վախճանի վայր | Թբիլիսի, Վրաստան |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Վախթանգ Շալվայի Ռչեուլիշվիլի (վրացերեն՝ ვახტანგ შალვას ძე რჩეულიშვილი, հունվարի 1, 1954, Թբիլիսի, Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - ապրիլի 13, 2017, Թբիլիսի, Վրաստան), վրացի քաղաքական գործիչ, Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ[1], Վրաստանի սոցիալիստական կուսակցության ղեկավարն է, բիզնեսմեն[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վախթանգ Ռչեուլիշվիլին ծնվել է 1954 թվականի հունվարի 1-ին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում։ Ավարտել է Թբիլիսիի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը[1]։
1980-ական թվականներին աշխատել է կոմսոմոլում և կուսակցական մարմիններում[1]։ Գիտությունների ակադեմիայում աշխատել է 1992 թ.-ից 1995 թվականներին։ 1999 թ.-ից 2003 թվականներին եղել է Վրաստանի պառլամենտի վիցե-սպիկեր[1]։ 1995 թ.-ից 1999 թվականներին եղել է Վրաստանի ազգային ժողովի գումարման պատգամավոր[1]։ Էդուարդ Շևարդնաձեի նախագահության տարիներին համարվել է Վրաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը[1]։ 2002 թվականի դեկտեմբերին երկրի նախագահ Էդուարդ Շևարդնաձեն Վախթանգ Ռչեուլիշվիլիին նշանակեց Վրաստանի հատուկ ներկայացուցիչ վրաց-օսեթական հակամարտությունների գծով[3]։ «Վարդերի հեղափոխությունից» (նոյեմբեր, 2003 թվական) հետո հեռանում է քաղաքականությունից և սկսում բիզնեսով զբաղվել[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ««Самым лучшим министром был Мерабишвили» — Вахтанг Рчеулишвили» (ռուսերեն)։ Грузия Online։ 29.02.2016; 13:44։ Վերցված է 2016-07-07
- Елена Лория (23 ноября 2003, 17:12)։ «Вахтанг РЧЕУЛИШВИЛИ: «В Грузии начнётся хаос»»։ Общество (ռուսերեն)։ Известия։ Վերցված է 2016-07-07
- «Вице-спикер Вахтанг Рчеулишвили считает недопустимым без предварительных консультаций с Россией проведение в Грузии какой-либо военной операции при участии США»։ Политика (ռուսերեն)։ РИА Новости։ 27.02.2002։ Վերցված է 2016-07-07
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Վախթանգ Ռչեուլիշվիլի կատեգորիայում։ |