Jump to content

Վալյոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վալյոր (ֆր.՝ valeur, բառացի՝ արժեք), գեղանկարչության մեջ և գրաֆիկայում տոնի նրբերանգը, որն արտահայտում է (այլ նրբերանգների հարաբերակցությամբ) լույսի և ստվերի որոշակի քանակություն։ Գեղանկարչության մեջ կոլորիտի առնչությամբ «վալյոր» տերմինը գործածվում է տոնի նրբերանգներից յուրաքանչյուրը նշելու համար, որոնք գտնվում են օրինաչափ փոխկապակցության մեջ և որևէ գույնի սահմաններում տալիս են լույսի ու ստվերի հաջորդական աստիճանավորում։ Վալյորային աստիճանավորումների սիստեմատիկ կիրառումը (որը հատուկ է բազմաթիվ խոշոր կոլորիստ-գեղանկարիչների՝ Դ․ Վելասկեզի, Յան Վերմերի, Ժ․ Բ․ Շարդենի, Կ․ Կորոյի, Հ․ Կ․ Այվազովսկու, Վ․ Ի․ Սուրիկովի, Ի․ Լևիտանի և ուրիշների ստեղծագործությանը) հնարավորություն է ընձեռում առարկաները պատկերելու լուսաօդային միջավայրի հետ նրանց փոխկապակցության մեջ, հասնելու կոլորիտի մի առանձին խորության ու հարստության, գունային փոխհարաբերությունների ու անցումների նրբության։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 233