Վալերի Պարանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Պարանյան
Ծնվել էփետրվարի 4, 1949(1949-02-04) (75 տարեկան)
ԾննդավայրԱլավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունարձակագիր
ԱշխատավայրԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ, Երևանի Գայի անվան թիվ 129 դպրոց և ՀՀ Ոստիկանություն
ԱնդամությունՀԳՄ

Վալերի Սուրենի Պարանյան (փետրվարի 4, 1949(1949-02-04), Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), արձակագիր, գրող, մանկավարժ, ներքին գործերի ծառայության գնդապետ, Հայաստանի գրողների միության անդամ` սկսած 2012 թվականից։ Գրել է երկեր, բանաստեղծություններ, կատարել թարգմանություններ և փոխադրություններ (արևելահայերենի)։ Մասնակցել է «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի կազմակերպմանը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վ. Պարանյանը ծնվել է 1949 թվականի փետրվարի 4-ին Ալավերդի քաղաքում։

Գրական գործունեությունն սկսել է 1976 թվականից։

  • 1980-1988 և 1989-1990 թվականներին եղել է Ալավերդու քաղաքային խորհրդի մշակույթի բաժնի վարիչը։
  • 1988-1989 թվականներին եղել է ՀԿԿ Թումանյանի շրջկոմի քարտուղար։
  • 1990-1993 թվականներին եղել է Թումանյանի շրջգործկոմի նախագահի տեղակալ, այնուհետև ՀՀ ՆԳՆ Երևանի քաղաքային վարչության պետի տեղակալ։
  • 1993-1994 թվականներին աշխատել է որպես ՀՀ ՆԳՆ պետական ունեցվածքի պահպանության վարչության պետ, որից հետո՝ ՀՀ ՆԳՆ կադրերի գլխավոր վարչության պետ։
  • 1995-1996 թվականներին եղել է ՀՀ ՆԳՆ Լոռու տարածաշրջանային ՆԳ վարչության պետ։

1997-2010 թվականներին եղել է «Դար» հրատարակչության հիմնադիր տնօրենը։ Պարանյանը Ալավերդիում ստեղծել է «Հայկենք» քառաձայն երգչախումբը, որը մասնակցել է Լատվիայում (1985), Դոնի Ռոստովում (1986), Լիտվայում (1987), Ֆրանսիայում (1992) կայացած միջազգային երգչախմբային արվեստի փառատոներին, արժանացել մրցանակների[2]։

Պարանյանի համար «ուսուցիչ-հսկողներ» են եղել Վիլյամ Սարոյանը, Էռնեստ Հեմինգուեյը, Վասիլի Շուկշինը։ Վալերի Պարանյանի բնորոշմամբ՝ Հրանտը «անեզր և զգաստացնող հեղինակություն է»։ Պարանյանը բարձր է գնահատում Աղասի Այվազյանի խրախուսանքը, և հայոց գրականության գլուխգործոց է համարում Այվազյանի «Պրոբլեմա» գիրքը[3]։

Աշխարհայացք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարանյանը վախի իսպառ բացակայությունը համարում է հոգեկան շեղում, իսկ այն, ինչը սպառնում է կյանքին և պատվին, մարդու մեջ վախի որոշակի չափաբաժին է առաջացնում։ Գլխավորն այն է, թե մարդն ինչպես է վերաբերում վախին։ Երբ մահն իմաստ է ձեռք բերում, մարդը դառնում է անվախ։ Նույն սկզբունքով երբ մահապարտները գնում են կռիվ, նրանք արդեն մահին հաղթում են։ Գիտակցված մահն այն դեղատոմսն է, որով մարդը հաղթահարում է մահը։

Պարանյանի բնութագրմամբ` հային հատուկ է հյուրասիրությունը և երեխաներին ուսման տալը։ Հայի ամենակարևոր հատկանիշը նա համարում է ջերմությունը։

Հեղինակը մարդկության ամենամեծ հայտագործությունը նյութական աշխարհում համարում է էլեկտրականությունը, իսկ հոգևոր արժեքների մեջ՝ լեզուն, ընտանիքը և մարդկայնությունը` «մսուրում ծնվածին (Քրիստոսին) Աստված հռչակելը»։

Պարանյանի կարծիքով տղամարդը կնոջ մեջ փնտրում է անձնազոհության սուբյեկտ, որի համար արժե անձնազոհության գնալ։

Քաղաքական հայացքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերի Պարանյանը դեմ է հեղափոխություններին, քանի որ նրանք, կոչված լինելով բարեփոխել պետության վիճակը, այն տանում են դեպի կործանում։ Այդ ամենի մասին նրա հայացքներն ամբողջացած են «Ծիրան արջաբնից» գրքում[4]։ Հայկական քաղաքակրթական դաշտում նրա համար օրինակելի է Դավիթ Բեկի գործունեությունը։ Պարանյանի կարծիքով Հայաստանում պակասում է ինքնիշխանության պոտենցիալի բարձրացումը, իսկ առանց ինքնիշխանության ժողովուրդը նմանվում է թափառախմբի, ինչն էլ իր հերթին կարող է հանգեցնել արտագաղթի։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Բանտային աշուն», «Լուսնի սոնատ», Երևան, 1997
  2. «Ծիրան արջաբնից», Երևան, 2002
  3. «Ձմռանը թամբին»,արեգակը երգեհոն, Երևան, 2007
  4. Աթոռիկ, Երևան, 2010
  5. Գիրք ճանապարհից, Երևան, 2011

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նիկոլայ ավագ քահանա Ագաֆոնով, Յուղաբեր կանայք, Երևան, 2010

Փոխադրություններ (արևելահայերենի)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Խրիմյան Հայրիկ, Սիրաք և Սամվել, Երևան, 2009
  2. Խրիմյան Հայրիկ, Դրախտի ընտանիք, Երևան, 2009

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tatron-drama.am/archives/363
  2. Թումանյանական աշխարհ, Մշակութային գիտարան/Գ․Շախկյան․-Եր․։2016․ 848 էջ
  3. https://catalog.hathitrust.org/Record/003183415
  4. http://haygirk.nla.am/cgi-bin/koha/opac-MARCdetail.pl?biblionumber=36863

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]