Վալերի Ղլեչյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ղլեչյան
Ծնվել է1947
ԾննդավայրԳյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել է2010
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՀայկական պետական մանկավարժական համալսարան (1969)
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՀայկական պետական մանկավարժական համալսարան և ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտ

Վալերի Գուրգենի Ղլեչյան (1947, Գյուլիստան, Շահումյանի շրջան (Ադրբեջանի ԽՍՀ), Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - 2010), հայ անվանի մանկավարժ, պատմաբան, հայագետ - արևելագետ։

Կենսագրություն և աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1947 թ. հունվարի 13 –ին նախկին Ադրբեջանի ՍՍՀ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղում։ Ավարտել է Գյուլիստանի միջնակարգ դպրոցը։ 1969 թ. ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ Ուսումնառությունից հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1969 թվականից մինչև 1972 թվականն աշխատել է Հրազդանի շրջանի դպրոցներում որպես պատմության ուսուցիչ։ 1972 թվականից աշխատել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ընդհանուր պատմության ամբիոնում։ 1990 թվականին Հայաստանի ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում ընդհանուր պատմությունից պաշտպանել է թեկնածուական թեզ, 2002 թվականին նույն մասնագիտության գծով ստացել է դոցենտի գիտական կոչում։ Պատմության ֆակուլտետում կարդացել է մասնագիտական տեսական դասընթացներ։ 2007 թվականներին ընտրվել է ՀՊՄՀ –ի Համաշխարհային պատմության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, որն էլ ղեկավարել է մինչև 2010 թ.։

Հեղինակ է մի քանի տասնյակ գիտատեսական, գիտամեթոդական և գիտակրթական, ինչպես և՝ հրապարակախոսական հոդվածների։ Իր գործունեության վերջին շրջանը նա նվիրեց նորանկախ պետության կրթական համակարգի բարեփոխման գործին։ Նա առաջիններից էր, ով ձեռնամուխ եղավ նորանկախ Հայաստանի ազգային դասագրքերի ստեղծման աշխատանքներին, որոնցում արժևորեց նաև համաշխարհային պատմության մեջ հայ ժողովրդի ունեցած ավանդն ու ձեռքբերումը։

Վ.Ղլեչյանը դեռ ուսանողական տարիներին աչքի է ընկել ակտիվ հասարակական – քաղաքական գործունեությամբ՝ պայքարելով խորհրդային կարգերի դեմ՝ հանուն Հայաստանի անկախացման, որի համար հետապնդվել է ԽՄ հատուկ ծառայությունների կողմից։ 1980-ական թվականներին վերջին ակտիվորեն մասնակցել է Արցախյան շարժմանը, զբաղվել է արցախահայության պաշտպանության կազմակերպման՝ մասնավորապես ռազմամթերքի հայթայթման և Արցախ տեղափոխելու աշխատանքներով։

Աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Տպագիր կամ ձեռագիր Հրատարակչություն, ամսագիր(անվանումը, համարը, տարեթիվը) կամ հեղինակային իրավունքի համարը էջերի կամ մամուլների քանակը Համահեղինակը
1 «Լրո գիրը» որպես թուրք-եգիպտական կոնֆլիկտի սկզբնաղբյուր տպագիր Ասպ. գիտ. աշխատ. ժողովածու, Խ.Աբովյանի անվան ՀՄԻ, 9, հաս.գիտ-ր Եր., 1977 թ., էջ 145-156 12 էջ
2 1831-1833 թթ. եգիպտական ճգնաժամը և Թուրքիայի քաղաքականությունը տպագիր Խ.Աբովյանի անվ. ՀՄԻ, դասախոս. և ասպ. XXXII գիտական սեսիայի թեզիսներ, Եր., 1977 թ., էջ 110-111 2 էջ
3 «Արշալոյս արարատյան» թերթը Օսմանյան կայսրության առևտրի և տնտեսական զարգացման մասին (19-րդ դ. 40-ական թվականներ) տպագիր Երիտասարդ արևելագետների 7-րդ գիտ. նստաշրջանի թեզիսներ,1981 թ. մայիս, ՀՍՍՀ ԳԱ, եր.1981 թ., էջ 14-15 2 էջ
4 Փոքր Ասիայի առևտրի վիճակը և զարգացումը (19-րդ դարի 40-70-ական թվականներին) տպագիր Խ.Աբովյանի անվ.պրոֆ. դաս. անձնկազմի XXXVIII գիտ. նստաշրջան թեզիսներ,1982 թ. հոկտ. Եր., 1982 թ., էջ 34 - 35 2 էջ
5 Առևտրական հարկերն Օսմանյան կայսրությունում տպագիր Խ.Աբովյանի 175-ամյակին նվիրված պրոֆ.-դաս. կազմի գիտ. նստաշրջանի թեզիսներ, Երևան, 1984 թ., էջ 47-48 2 էջ
6 Հայ առևտրական դասի մասնակցությունը Օսմանյան կայսրության առևտրին (19-րդ դար) տպագիր «Լրաբեր հասարակական գիտությունների», ՀՍՍՀ ԳԱ,1985 թ., N4, էջ 60-67 0.5 մամուլ
7 Ստրկավաճառությունն Օսմանյան կայսրությունում (19-րդ դար) տպագիր «Արևելագիտության հարցեր» գրքում, միջ.բուհական ժողովածու, 3-4-րդ պրակ Եր.,1987 թ., էջ 107-120 14 էջ
8 Փոքր Ասիայի հայ և հույն առևտրական դասի պատմությունից տպագիր «Հայաստանի պատմական կապերը հարևան երկրների և ժողովուրդների հետ», Գիտ. աշխ. ժողովածու, Խ.Աբովյանի անվ.ՀՄԻ, Եր.1989 թ., էջ 82-91 10 էջ
9 Եվրոպական տերությունների Օսմանյան կայսրություն առևտրատնտեսական ներթափանցման մի քանի հետևանքները (19-րդ դարի 30-70-ական թվականներ) տպագիր Тезисы докладов 3-й Республиканской конференции аспирантов Арм. ССР, 15-17 марта 1989 г., Ер., 1989, стр. 20-21 2 էջ
10 Նոր պատմություն /1640 - 1918 թթ./ Դասագիրք միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի համար տպագիր Երևան, «Լույս հրատ.», 1996 թ., վերահրատարակվել է 1997 թվականին։ Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 417 էջ
11 Հայ վաճառականական կապիտալի դերը Օսմանյան կայսրության առևտրում (XIX դարի 20-70-ական թվականներ) ձեռագիր Երևան, 1990 թ. 374 էջ
12 Նոր պատմություն, փորձնական դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար տպագիր Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 1999 թ.։ Հաստատված է որպես փորձնական դասագիրք ՀՀ ԿԳ նախարարության կողմից 176 էջ
13 Նոր պատմություն, դասագիրք հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի համար տպագիր Երևան, «Զանգակ-97» հրատարակչություն, 2001 թ.։ Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից 160 էջ
14 Նոր և նորագույն պատմություն, VII –VIII դասարաններ, մեթոդական ձեռնարկ ուսուցիչների համար տպագիր Երևան, «Զանգակ-97», 2001 թ. 64 էջ Գյուլբուդաղյան Ա., Նազարյան Ա.,
15 Պատմություն, Հայոց պատմությունը համաշխարհային պատմության համատեքստում։ Դասագիրք հանրակրթական դպրոցի X դասարանների համար տպագիր Երևան, «Զանգակ-97», 2001 թ., Հաստատված է ՀՀ ԿԳ նախարարության կողմից, էջ 162-173, գլուխ 14 12 էջ Դիլոյան, Բարխուդարյան, Մելքոնյան և ուրիշներ
16 Պատմության դասագրքաստեղծման գործընթացը Հայաստանում և Եվրոխորհրդի գործունեությունը տպագիր «Զանգակ-97» հրատ. «Մանկավարժական միտք» հանդես, 2002 թ. №1, էջ 147- 154 8 էջ
17 «Համաշխարհային պատմության նոր ժամանակները» թեմայի ուսուցումը ՀՀ հանրակրթական դպրոցի VII դասարաններում տպագիր Տաթև գիտակրթական համալիր «Զանգակ-97» հրատ. «Պատմություն» հանդես 2002 թ. N1, էջ 159-170 12 էջ
18 Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ, հ. I. տպագիր Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ հրատ., 2002, N2, էջ 222-224 3 էջ
19 Պատմության դասագրքերի տեսական հայեցակարգն ավագ դպրոցում տպագիր ՀՊՄՀ-ի պրոֆեսորսդասախոսական անձնակազմի 52-րդ գիտաժողովի նյութերի ժրղովածու, պրակ 1-ին, Երևան, «Մանկավարժ», 2003, էջ 35-39 5 էջ
20 Հայոց պատմության չընկալված էջերը տպագիր «Բ.Ղուլյան, Գյուլիստան, պատառիկներ մոտիկ անցյալից» գրքում, Երևան, 2004, Տաթև գիտակրթական համալիր, էջ 3-9 7 էջ
21 Հայերի պատմական գիտակցության և պատմական հիշողության արդի վիճակի շուրջ տպագիր «Պատմություն և կրթություն», «Մանկավարժական միտք» հանդեսի հավելված, Տաթև գիտական համալիր, Երևան, 2005, թիվ 1-2, էջ 43-54 12 էջ
22 Հովսեփ Էմինի քաղաքական դիմանկարը տպագիր «Պատմություն և կրթություն», «Մանկավարժական միտք» հանդեսի հավելված, Տաթև գիտական համալիր, Երևան, 2005, թիվ 1-2, էջ 138-150 13 էջ Պ. Չոբանյան
23 Հռանդեայի անանց խորհուրդը տպագիր (հայերեն և պարսկերեն) «Տաթև ԳԿՀ», Երևան, 2005 20 էջ
24 Օտտո Ֆոն Բիսմարկ տպագիր «Պատմություն և կրթություն», «Մանկավարժական միտք» հանդեսի հավելված, Տաթև գիտական համալիր, Երևան, 2006, թիվ 3-4, էջ 133- 141 9 էջ
25 Հանրակրթական դպրոցում նոր պատմության դասավանդման խնդրի շուրջ (Հայեցակարգային և տեսական նկատառումներ) տպագիր Պատմություն և կրթություն», «Մանկավարժական միտք» հանդեսի հավելված, Տաթև գիտական համալիր, Երևան, 2006, թիվ 3-4, էջ 167- 176 10 էջ
26 Պատմաբան ուսանողների պատմահայեցողության ձևավորման հիմնախնդիրը տպագիր Պատմություն և կրթություն», «Մանկավարժական միտք» հանդեսի հավելված, Տաթև գիտական համալիր, Երևան, 2006, թիվ 3-4, էջ 191-194 4 էջ
27 Համաշխարհային պատմություն։ Նոր դարեր Դասագիրք ՀՀ հանրակրթական դպրոցի 8-րդ դաս. համար տպագիր Զանգակ – 97 հրատարակչություն 2007 թվական 200 էջ Ա.Ստեփանյան
28 Հայ վաճառականության պատմական ճակատագիրն Օսմանյան տերությունում (Ուսումնասիրման նոր խնդիրներ և մոտեցումներ) տպագիր ՀՊՄՀ –ի հիմնադրմանը 85-ամյակին նվիրված ժողովածու պրոֆեսորադաս. անձնակազմի 53-րդ գիտաժողովի նյութեր, I-ին պրակ, Երևան, 2008 էջ 242-244
29 Անավարտ պատմություն տպագիր Հաղթանակներն ինչպես եղել են. Ազդականչ 44, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, Երևան, 2008 թ. 8 էջ Հ.Խաչատրյան և ուրիշներ
30 Թուրքագիտական և օսմանագիտական հետազոտություններ հ. V, տպագիր Լրաբեր հասարակական գիտությունների, ՀՀ ԳԱԱ հրատ., 2009, N 1, էջ 222-224 4 էջ
31 Համաշխարհային պատմություն, Դասագիրք ավագ դպրոցի 10-րդ դասարանի համար տպագիր Երևան, Զանգակ-97, 2009, 176 էջ Մաս 3, էջ 135-163, 171-175 Ա.Քոսյան, Ե.Գրեկյան, Գ. Հարությունյան, Ռ.Սաֆրաստյան
32 Համաշխարհային պատմություն, Ընդհանուր և բնագիտամաթեմատիկական հոսքեր տպագիր Երևան, Զանգակ-97, 2010, 160 էջ Բաժին 1, գլուխ Ա, § § 3-7, գլուխ Բ, § §1,2 Ռ.Սաֆրաստյան, Վ. Պետրոսյան, Ա.Նազարյան
32 Համաշխարհային պատմություն, Հումանիտար հոսք տպագիր Երևան, Զանգակ-97, 2010 թ., 256 էջ Մաս 2. Բաժին Ա. Գլուխներ 1-4, Բաժին Բ. Գլուխ 5. § 4, Գլուխ 6. Բաժին Գ. Գլուխ 7. § § 3,4, Գլուխ 8. Բաժին Դ Գ. Հարությունյան, Ռ.Սաֆրաստյան

Գիտական լրագրային հոդվածներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանումը Տպագիր կամ ձեռագիր Հրատարակչություն, ամսագիր(անվանումը, համարը, տարեթիվը) կամ հեղինակային իրավունքի համարը էջերի կամ մամուլների քանակը Համահեղինակը
33 Փակուղուց դուրս գալու ժամանակը, Ազգային կրթություն տպագիր «Դպրություն» թերթ, 1991 թ. փետրվարի 1, №10
34 Դպրոցին՝ ազգագրության ուսուցիչ տպագիր «Դպրություն» թերթ, 1992 թ. ապրիլի 2, №14
35 «Ճանաչիր որպեսզի կանխատեսես», գրախոսություն Ա.Այվազյանի «Հայաստանի պատմության լուսաբանումը ամերիկյան պատմագրության մեջ» գրքի տպագիր «Հայաստանի հանրապետություն» 1999 թ. փետրվարի 12, №27
36 Անվանի հայագետ արևելագետը, (ակադ. Մ.Զուլալյանի ծննդ. 70-ամյակի առթիվ) տպագիր «Հայաստանի հանրապետություն» 2000 թ. հունվարի 11, №1 Պ.Չոբանյան
37 Տաղանդավոր գիտնականը, (պրոֆ.Վ.Դիլոյանի ծննդ. 70-ամյակի առթիվ) տպագիր «Հայաստանի հանրապետություն» 2000 թ. հունիսի 17 Գ.Կիրակոսյան
38 Կրթության և դաստիարակության քաղաքակրթական արժեքը, գրախոսություն Շ.Ոսկանյանի «Ուրվագծեր արևմտահայ դպրոցի և մանկ. մտքի պատմության» աշխատության տպագիր «Ազգ», 2000 թ. սեպտ. 26, №169