Վալերի Ագրանովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վալերի Ագրանովսկի
Ծնվել էօգոստոսի 2, 1929(1929-08-02)
ԾննդավայրՍոչի, Black Sea Okrug, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էնոյեմբերի 11, 2000(2000-11-11) (71 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՎվեդենսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Մայրենի լեզուռուսերեն
ԿրթությունՄոսկվայի իրավաբանական ինստիտուտ (1951)
Մասնագիտությունլրագրող, գրական քննադատ, դրամատուրգ և արձակագիր
Ծնողներհայր՝ Աբրամ Ագրանովսկի
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ
ԱնդամությունԽՍՀՄ Գրողների միություն

Վալերի Ագրանովսկի (ռուս.՝ Вале́рий Абра́мович Аграно́вский, օգոստոսի 2, 1929(1929-08-02), Սոչի, Black Sea Okrug, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 11, 2000(2000-11-11), Մոսկվա, Ռուսաստան[1]), խորհրդային լրագրող, գրական քննադատ և դրամատուրգ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հայտնի լրագրող Աբրամ Ագրանովսկու ընտանիքում, Սոչիում։ Հրապարակախոս Անատոլի Ագրանովսկու կրտսեր եղբայրն է։ 1937 թվականին հայրը ռեպրեսիայի է ենթարկվել, իսկ 1942 թվականին ծնողներն արդարացվել են։

Վալերին ավարտել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտը (1951 թվական)։ ՌԽՖՍՀ մշակույթի վաստակավոր աշխատակից է։ Եղել է ԽՍՀՄ Գրողների միության անդամ (1965 թվական)։ Առաջին հրապարակումները եղել են 1948 թվականին, «Պիոներ» պարբերականում։ Աշխատել է նաև «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթում և հայտնի «Օգոնյոկ» և «Վլաստ» ամսագրերում։ Դասավանդել է լրագրություն։

Մահացել է 2000 թվականի նոյեմբերի 11-ին։ Թաղված է Վվեդենսկոե գերեզմանատանը։ Թաղվել է իր հոր և Միխայիլ Կոզակովի կողքին։

Ազգական եղբայրը գրող Իսրայել Եֆիմովիչ (Հաիմովիչ) Էտերմանն (1921-2006 թվական) է, որը իրավաբան և դատախազ է[2]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Արձակ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Открытое письмо. М., 1961. В соавторстве с М. Б. Ефимовым.
  • Нам — восемнадцать…: Повесть-быль. М., 1963.
  • Вечный вопрос. М., 1967.
  • Где моё «интересно»?: Разговор начистоту и три истории, над которыми стоит задуматься. М., 1967.
  • Вы и ваши знакомые. М., 1970.
  • И хорошо, и быстро: Служба быта: она нужна всем, потому что делает нашу жизнь удобной и красивой., М., 1972.
  • Взятие сто четвёртого: Повесть. М., 1976.
  • Остановите Малахова!: Социально-педагогическая повесть. М., 1976.
  • Ради единого слова: Журналист о журналистике. М., 1978.
  • «Белая лилия»: Документальная повесть. М., 1979 (Человек среди людей).
  • Лица: Повести и очерки. М., 1982.
  • Кто ищет… М., 1988.
  • Профессия: иностранец, М. 1989.
  • Вечный вопрос: Сборник очерков.
  • И хорошо, и быстро: Сборник очерков.
  • «Вторая древнейшая». Беседы о журналистике.
Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1973 թվական` «Դանդաղընթացը» և «Թափառախումբ. Տատյանա-Բորիս» «Իմ ընկերներ» կինոալմանախի համար

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Аграновский Валерий Абрамович // Писатели Москвы: биобиблиографический справочник / Е. П. Ионов, Сергей Петрович Колов. — М.: Московский рабочий, 1987. — 541 с. — С. 6.
  • Аграновский Валерий Абрамович // Русские писатели, современная эпоха / Вячеслав В. Огрызко. — М.: Литературная Россия, 2004. — 544 с. — С. 8.
  • Аграновский Валерий Абрамович // Новая Россия: мир литературы : энциклопедический словарь-справочник в двух томах, Том 1 / Сергей Чупринин. — М.: Вагриус, 2003. — 831 с. — С. 19.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]