Վալերիա Ֆեդելի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Վալերիա Ֆեդելի
իտալ.՝ Valeria Fedeli
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 29, 1949(1949-07-29) (71 տարեկան)
ԾննդավայրՏրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա
ՔաղաքացիությունFlag of Italy.svg Իտալիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և արհմիութենական գործիչ
Զբաղեցրած պաշտոններItalian Minister of Education, Universities and Research?, Իտալիայի սենատոր[1], President of the Italian Senate? և Իտալիայի սենատոր[2]
ԿուսակցությունԴեմոկրատական կուսակցություն
Կայքvaleriafedeli.it
Valeria Fedeli Վիքիպահեստում

Վալերիա Ֆեդելի (իտալ.՝ Valeria Fedeli, հուլիսի 29, 1949(1949-07-29), Տրևիլիո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալական արհմիության ակտիվիստ և քաղաքական գործիչ, Իտալիայի կրթության, համալսարանների և գիտական ​​հետազոտությունների նախարար (2016-2018)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1971 թվականին ավարտել է Թուրինի Սոցիալական օգնականների դպրոցը (Scuola di Assistenti Sociali , UNSAS), սակայն միջնակարգ հատուկ կրթության նրա վկայականը օրինականորեն ճանաչվել է միայն 1987 թվականին, իսկ այս դպրոցում բարձրագույն կրթության դասընթացը ներդրվել է միայն 1990-ականների վերջին։ Մինչև 1997 թվականին ուժի մեջ մտած Լուիջի Բեռլինգուերի իրականացրած կրթական բարեփոխումը բարձրագույն կրթության եռամյա դասընթացներ ընդհանրապես գոյություն չունեին։

Արհմիության կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1970-ական թվականների վերջերին սկսել է աշխատել Միլանի Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիայի կառույցներում, 80-ականների սկզբին տեղափոխվել է Հռոմ և աշխատել է պետական ծառայողների արհմիության քարտուղարությունում և տեքստիլագործների արհմիությունում։ 2000 թվականից մինչև 2010 թվականը տեքստիլագործների արհմիության գլխավոր քարտուղարն էր՝ համագործակցելով Տնտեսական զարգացման նախարար Բերսանիի հետ՝ իտալական արդյունաբերության զարգացման հիմնական ուղղությունների սահմանման գործում։ 2012 թվականին լքել է Աշխատանքի համընդհանուր իտալական կոնֆեդերացիան՝ դառնալով Սպառողների պաշտպանության ֆեդերացիայի (Federconsumatori) ազգային քարտուղարի տեղակալ, անդամագրվել Է Դեմոկրատական կուսակցությանն անմիջապես դրա ձևավորումից հետո[3]։

2006 թվականին «The Wall Street Journal» գործարար պարբերականը նրան անվանել է «Կին, որը փոխում է արհմիությունների ավանդական մտածողությունը հեռավորարևելյան տնտեսությունների դեմ մրցակցային պայքարի դարաշրջանում»։ Մտել է «Se non ora quando» ֆեմինիստական կազմակերպության հիմնադիրների մեջ։ Եղել է «Se non ora quando?» (Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ) ֆեմինիստական ​​կազմակերպության հիմնադիրներից մեկը[4]։

Քաղաքական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի փետրվարին նա ընտրվել է Իտալիայի Սենատ, նույն թվականի մարտի 21-ին դարձել է Սենատի նախագահի առաջին տեղակալ։ 2015 թվականի հունվարին նախագահ Ջորջինո Նապոլիտանոյի հրաժարականից հետո, Սենատի նախագահ Պիետրո Գրասոն ըստ Իտալիայի սահմանադրության 86-րդ հոդվածի` դարձել է Իտալիայի ժամանակավոր նախագահ, իսկ Ֆեդելին, իր հերթին, դարձել է Սենատի նախագահ և այդ պաշտոնում է եղել նաև նոր նախագահի` Սերջիո Մատարելլայի, պաշտոնը ստանձնելու արարողության ժամանակ[5]։

2016 թվականի դեկտեմբերի 12-ը ստանձնել է Պաոլո Գենտիլոնիի կառավարության Կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարի պաշտոնը՝ փոխարինելով Ստեֆանիա Ջաննիննին[6]։

2016 թվականի դեկտեմբերի 14-ին, արդեն ստանձնած լինելով համալսարանների նախարարի պաշտոնը, նա հեռացրել է բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը իր ինքնակենսագրությունից[7]։

Ինչպես տեղեկացնում է Dagospia կայքը, Ջենտիլոնին որպես Ջաննիննիի իրավահաջորդ դիտարկել է Մարկո Ռոսսի-Դորիայի թեկնածությունը, որը մի քանի գրքերի հեղինակ է և այս նախարարությունում աշխատելու փորձ ուներ, սակայն փոխել է որոշումը Մատեո Ռենցիի և Մարիա Էլեն Բոսկիի ճնշման տակ, որոնք տրամադրված են այդ թեկնածուի դեմ, քանի որ Ռոսսի-Դորիան քաղաքականապես կապված է Էնրիկո Լետտայի և Ինյացիո Մարինոյի հետ[8]։

2018 թվականի մարտի 4-ին նա Պիզայի մեկ մանդատով ընտրատարածքում խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 32%-ը, բայց դա բավարար չէր հաղթանակի համար[9] (Սենատ է ընտրվել Դեմոկրատական կուսակցության ցուցակով՝ Կամպանիայի առաջին ընտրատարածքից` ձայների քանակով առաջ անցնելով տարածաշրջանային կուսակցական կազմակերպության առաջնորդ Ստեֆանո Գրացիանոյից[10]):

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալերիա Ֆեդելին ամուսնացած է Աքիիլ Պասոնիի հետ (Դեմոկրատական ​​սենատոր 2008 թվականից 2013 թվականներին[11]):

2016 թվականի վերջին նա պարզել է, որ նա Իտալիայի ամենահարուստ քաղաքական գործիչն է՝ հայտարարագրելով 180.921 եվրո եկամուտ[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.senato.it/leg/17/BGT/Schede/Attsen/00026041.htm
  2. http://www.senato.it/leg/18/BGT/Schede/Attsen/00026041.htm
  3. «Perché si parla della laurea di Valeria Fedeli» (իտալերեն)։ il Post։ 2016-12-14։ Վերցված է 2016-12-18 
  4. Giorgio Dell’Arti (2015-01-29)։ «Valeria Fedeli»։ Cinquantamila giorni (իտալերեն)։ Corriere della Sera։ Վերցված է 2016-12-18 
  5. Nicoletta Cottone (2015-01-17)։ «Per la prima volta due donne ai vertici di Camera e Senato: Valeria Fedeli presidente “temporanea” a Palazzo Madama» (իտալերեն)։ il Sole 24 Ore։ Վերցված է 2016-12-18 
  6. «Gentiloni ha accettato l’incarico, nasce il suo governo . Alfano agli Esteri, Minniti all’Interno, Boschi sottosegretario» (իտալերեն)։ la Stampa։ 2016-12-12։ Վերցված է 2016-12-18 
  7. Ferruccio Sansa (2016-12-15)։ «Valeria Fedeli non è (più) laureata, ma resta ministro» (իտալերեն)։ il Fatto Quotidiano։ Վերցված է 2016-12-18 
  8. «FEDELI ALLA LINEA: DIMISSIONI MAI - LA MINISTRA: POSSO FARE QUESTO LAVORO ANCHE SENZA LAUREA. CHE NON È MAI STATO IL PUNTO: IL PROBLEMA È L'AVER MENTITO SU DUE DIVERSI CV. E NON AVERE MANCO FATTO LA MATURITÀ - VOLETE SAPERE IL COLMO? LA NOMINA DELLA FEDELI L'HA IMPOSTA LA BOSCHI! GENTILONI AVEVA SCELTO ROSSI DORIA, DUE VOLTE SOTTOSEGRETARIO AL MINISTERO DELL'ISTRUZIONE...» (իտալերեն)։ Dagospia։ 2016-12-17։ Վերցված է 2016-12-18 
  9. Miriam Massone (2018-03-05)։ «Vincitori e vinti tra i big negli uninominali: D’Alema ultimo in Puglia, passa la Boschi» (իտալերեն)։ la Stampa։ Արխիվացված է օրիգինալից 2018-03-05-ին։ Վերցված է 2018-03-05 
  10. Miriam Massone (2018-03-06)։ «Elezioni, Fedeli in Senato, scatta il seggio in Campania» (իտալերեն)։ la Repubblica։ Վերցված է 2018-10-13 
  11. «Il sindacato è stato la sua scuola» (իտալերեն)։ Lettera Donna։ 2016-12-12։ Վերցված է 2016-12-18 (չաշխատող հղում)
  12. «Redditi ministri e politici: Fedeli la più ricca, Martina in coda. Grillo crolla, giù Renzi» (իտալերեն)։ la Stampa։ 2017-03-03։ Վերցված է 2017-03-03 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]