Վալենտինա Տրոնել
Վալենտինա Տրոնել ֆր.՝ Valentina Iris Emma Tronel | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 6, 2009 (16 տարեկան) |
Ծննդավայր | Ռեն |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Մասնագիտություն | երաժիշտ և երգչուհի |
![]() |
Վալենտինա Տրոնել (ֆր.՝ Valentina Tronel, ապրիլի 6, 2009, Ռեն)[1][2] հայտնի է որպես Վալենտինա, ֆրանսիացի երգչուհի, «Մանկական Եվրատեսիլ 2020» երգի մրցույթի հաղթող[3]։
«Մանկական Եվրատեսիլ»-ից առաջ Վալենտինա Տրոնելը մասնակցել է «Մանուկների ձայն»-ի ֆրանսիական տարբերակին[1]։ 2018 թվականից «Kids United» խմբի նոր սերնդի անդամ է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վալենտինա Տրոնելի հայրենի քաղաքը Ռենին է[1]՝ Ֆրանսիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Բրետան երկրամասի մայրաքաղաքը։ Մայրը իտալերենի ուսուցիչուհի է[4]։
2016-ին աղջիկը մասնակցել է «Մանկական ձայն» հեռուստածրագրի չորրորդ եթերաշրջանին, բայց հասել է մինչև կույր լսումների փուլ, քանի որ ուսուցիչներից ոչ մեկը չի շրջվել դեպի նա։
2018 թվականից Տրոնելը եղել է «Kids United Nouvelle Géneration» մանկական երաժշտական խմբի անդամ (Kids United խմբի «նոր սերունդ»)[3][5]։ Խմբի հետ ձայնագրել է երկու ալբոմ[5]։
2020 թվականի նոյեմբերին Վալենտինա Տրոնելը «J’imagine» («Ես պատկերացնում եմ») երգով ներկայացրել է իր երկիրը Մանկական Եվրատեսիլում և հաղթել[3]՝ հավաքելով 200 միավոր և մեծ տարբերությամբ առաջ անցնելով Ղազախստանից (152 միավոր) և Իսպանիայից (133 միավոր)։ Սա Ֆրանսիայի առաջին հաղթանակն է այս երգի մրցույթի մանկական տարբերակում։
Երաժշտական ոճ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տրոնելը ֆրանսերեն ոչ միայն երգում է, այլև ռեփ է կարդում[5]։
Բացի այդ, նա երգում է իտալերեն։ Տրոնելը հատկապես սիրում է երգել Լաուրա Պաուզինիի երգերը, քանի որ նրա մայրը իտալացի այս երգչուհու երկրպագու է[5]։ 2016 թվականի «Մանկական ձայն» հեռուստածրագրի կույր լսումներ փուլում ևս Վալենտինա Տրոնելը կատարել է Պաուզինիի երգը՝ «Tra te e il mare»-ը։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Վերնագիր | Ալբոմ |
---|---|---|
2020 | «J’imagine» | — |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 «Valentina, la petite fille qui rêve d'être chanteuse». Ouest-France. 2016 թ․ նոյեմբերի 16. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «KIDS UNITED BOX #VALENTINA». YouTube. Kids United. 2019 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 «Eurovision Junior : avec Valentina, la France gagne le concours de chanson. Son clip tourné à Orléans». France 3 Régions. 2020 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ «Kids United – Site Officiel | We Are Kids United». wearekidsunited.com. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 29-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 «EBU - France wins 18th Junior Eurovision Song Contest». European Broadcasting Union. 2020 թ․ նոյեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Профиль Валентины Тронель на официальном сайте «Детского Евровидения»
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վալենտինա Տրոնել» հոդվածին։ |
|