Վալենտինա Աճեմյան
Jump to navigation
Jump to search
Վալենտինա Աճեմյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 22, 1913[1] |
Ծննդավայր | Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] |
Մահացել է | հուլիսի 23, 1991 (78 տարեկան) |
Վախճանի վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան (1937)[1] |
Պարգևներ | |
Վալենտինա Աճեմյան Վիքիդարանում |
Վալենտինա Նշանի Աճեմյան (հուլիսի 22, 1913[1], Վան, Վանի վիլայեթ, Օսմանյան կայսրություն[1] - հուլիսի 23, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)։ Հայաստանի ճարտարապետների միության անդամ[2]։
Ճարտարապետ Բաղդասար Բաղդասարյանի կինը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վալենտինա Աճեմյանը ծնվել է Վանում։ 1937 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։ 1938-1981 թվականներին եղել է Հայարդնախագիծ ինստիտուտի գլխավոր մասնագետ[3][4][5]։
Աճեմյանի նախագծերով կառուցվել են՝
- Երևանի հաստոցաշինական գործարանի վարչական շենքը (1955)
- էլեկտրամեքենաշինականի երկու մասնաշենքերը (1940-1941)
- Երևանի կաշվեգալանտերիայի արտտադրամաս
- Երևանի շինանյութերի կոմբինատ
- Երևանի կահույքի գործարան
- Ստեփանավանի էլեկտրատեխնիկական գործարան (1962-1963)
- Երևանի գինեթթվի գործարան (1959-1960)
- Դալարի և Արաքսի գինու (1953-1954) գործարաններ
- Երևանի Նորք թաղամասում գտնվող Նախարարների խորհրդի ամառանոցներ
- Հոկտեմբերյանի պահածոների գործարան
- Կիրովականի ավտոնորոգման գործարան
- Նոր Բայազետի տրիկոտաժի ֆաբրիկա
Պարգևներ, մրցանաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կին ճարտարապետների ստեղծագործության համամիութենական մրցույթի դափնեկիր (1948)
- ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 1. — էջ 269.
- ↑ «Члены союза»։ uaa.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին։ Վերցված է 2019-07-22
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
- ↑ «Աճեմյան Վալնետինա | armeniaculture.am»։ www.armeniaculture.am։ Արխիվացված է օրիգինալից 2019-07-22-ին։ Վերցված է 2019-07-22
- ↑ «AV Production - Վալենտինա Աճեմյան»։ avproduction.am։ Վերցված է 2019-07-22
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 269)։ ![]() |