Վազգեն Հայրապետյան
Վազգեն Հայրապետյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 3, 1909[1] Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | մայիսի 22, 1991 (81 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | վիրուսաբան |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | անասնաբուժական գիտությունների դոկտոր[1] (1955) |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Վազգեն Գրիգորի Հայրապետյան (նոյեմբերի 3, 1909[1], Գորիս, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - մայիսի 22, 1991, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային վիրուսաբան։ Անասնաբուժական գիտությունների դոկտոր (1955), պրոֆեսոր (1960), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1961)։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1936-1956 թվականներին եղել է անասնաբուժության, 1956-1967 թվականներին՝ հայկական անասնաբուծության և անասնաբուժության ԳՀԻ-ների գիտության գծով տնօրենի տեղակալ (1975 թվականից՝ վերջինիս վիրուսաբանության բաժնի վարիչ), 1971-1975 թվականներին՝ դաբաղի համամիութենական ԳՀԻ-ի Անդրկովկասի մասնաճյուղի դիրեկտոր։ Աշխատանքները վերաբերում են գյուղատնտեսական կենդանիների համաճարակագիտության, իմունիտետի, վիրուսային հիվանդությունների, վիրուսների փոփոխականության, օնտոգենեզի, կենսաբանության խնդիրներին։ ԽՍՀՄ տարբեր մարզերի անասնապահական տնտեսություններում ներդրվել են Հայրապետյանի առաջարկած վակցինաները խոզերի և թռչունների ժանտախտի, Պաստերելոզի և Աուեսկի հիվանդության դեմ։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1964 թվականին պարգևատրվել է Դ. Ի. Իվանովսկու անվան մեդալով։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Чума свиней и ее специфическая профилактика, 2 изд․, доп․, Е․, 1959․
- Խոզերի վարակիչ ատրոֆիկ ռինիտը։ Հայրապետյան Վազգեն Գրիգորի, Երևան, Հայպետհրատ, 1959, 42 էջ[2]։
- Գործնական վիրուսաբանության ձեռնարկ։ [Ուս. ձեռ. անասնաբուժ.-անասնաբուծ. ինստ. ուսանող. համար], Հայրապետյան Վ., Երևան, «Լույս», 1977[3]։
- Գյուղատնտեսական կենդանիների վիրուսային հիվանդությունները, Երևան, 1980։
- Ընդհանուր վիրուսաբանության հիմունքները։ Հայրապետյան Վազգեն Գրիգորի, Երևան, «Հայաստան», 1987, 212 էջ[4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — 1974. — հատոր 6. — էջ 205—206.
- ↑ Հայրապետյան Վազգեն Գրիգորի (1959)։ Խոզերի վարակիչ ատրոֆիկ ռինիտը։ Երևան: Հայպետհրատ
- ↑ Հայրապետյան Վազգեն Գրիգորի (1977)։ Գործնական վիրուսաբանության ձեռնարկ։ ՈՒս. ձեռ. անասնաբուժ.-անասնաբուծ. ինստ. ուսանող. համար։ Երևան: Լույս(չաշխատող հղում)
- ↑ Հայրապետյան Վազգեն Գրիգորի (1987)։ Ընդհանուր վիրուսաբանության հիմունքները։ Երևան: Հայաստան
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 205)։ ![]() |