Jump to content

Վադիմ Ալեքսեևսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վադիմ Ալեքսեևսկի
Ծնվել է1917[1]
Խարկով, Խարկովի նահանգ[1]
Մահացել էփետրվարի 12, 2005(2005-02-12)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունգիտնական և ճարտարագետ
Գործունեության ոլորտէլեկտրատեխնիկա
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ[1]
Ալմա մատերՄոսկվայի էներգետիկայի ինստիտուտ[1]
Կոչումթղթակից անդամ[1]
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]

Վադիմ Վսեվոլոդովիչ Ալեքսեևսկի, (1917[1], Խարկով, Խարկովի նահանգ[1] - փետրվարի 12, 2005(2005-02-12), Երևան, Հայաստան), սովետական գիտնական և ինժեներ։ ՀԽՍՀ ԳԱ թդթակից-անդամ (1960)[2]։ ՀԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ (1967)։

Ծնվել է հոկտեմբերի 1-ին, Խարկովում։ 1940-ին ավարտել է Մոսկվայի էներգետիկական ինստիտուտը։ 1961-ից Երևանի կոմպլեքսային էլեկտրասարքավորումների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի տնօրենն է։ Ալեքսեևսկու աշխատությունները նվիրված են էլեկտրասարքաշինության մեջ երկմետաղների օգտագործման, սինխրոն գեներատորների, ուժային բաշխիչ տրանսֆորմատորների կատարելագործման հարցերին։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1966)։ ԽՄԿԿ անդամ 1959 թվականից։

  • Применение биметаллов в электроаппаратостроении, Е., 1953[3].
  • Հոդվածների մատենագիտություն[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  3. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Վադիմ Ալեքսեևսկ». Վերցված է 2023 թ․ հունիսի 26-ին.
  4. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վադիմ Ալեքսեևսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 160