Սև մահը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Սև մահը
Black Death
Սև մահը.jpg
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of Germany.svg Գերմանիա
Ժանրսարսափ ֆիլմ, արկածային ֆիլմ և դրամա
Թվական2010 և սեպտեմբերի 9, 2010[1]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՔրիստոֆեր Սմիթ
ՊրոդյուսերԴուգլաս Ռեյ
ԴերակատարներՇոն Բին, Էդի Ռեդմեյն, Քարիս վան Հաութեն, Ջոն Լինչ, Թիմ Մաքքիների, Քիմբերլի Նիքսոն, Էնդի Նեյման, Դևիդ Ուորներ, Ջոնի Հարիս, Emun Elliott?, Tygo Gernandt? և Դանիել Շտայներ
ՕպերատորSebastian Edschmid?
Պատմվածքի վայրԱնգլիա
Նկարահանման վայրԳերմանիա
ԿինոընկերությունHanWay Films և Ecosse Films
Տևողություն102 րոպե
Պաշտոնական կայքէջ

«Սև մահը» (անգլ.՝ Black Death), Քրիստոֆեր Սմիթի ֆիլմը Դարիո Պոլոնիի սցենարի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Շոն Բինը, Էդի Ռեդմեյնը և Քրիս վան Հաութենը։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում միջնադարյան Անգլիայում այտուցային ժանտախտի համաճարակի ժամանակ։ Երիտասարդ քահանա Օսմունդը հանձն է առնում ինկվիզատոր Ուլրիկի և նրա զինակակցի հետ գնալ հեռավոր գյուղը, որտեղ, ըստ լուրերի տարածվել էր համաճարակը, որովհետև նրա բնակիչները ուրացել էին Աստծուն։

Դիպաշար[խմբագրել | խմբագրել կոդը]

1348 թվականին Եվրոպայում ահագնորեն տարածվում էր «սև մահվան» համաճարակը՝ թոքերի ժանտախտը։ Հազարավոր մարդիկ քաղաքներում և գյուղերում մահանում էին սարսափելի հոգեվարքի մեջ։ Նորեկ Օսմունդը (Էդի Ռեյդմեն) բարեպաշտ քրիստոնյա էր, որը գտնվում էր ճամփաբաժանին․ շուրջն ամբողջությամբ տիրում էր մահ, սնահավատ մարդիկ կարծում էին, որ ժանտախտը Աստծո պատիժն է, ուղարկված իրենց մեղքերի համար, իսկ այդ նույն ժամանակ եկեղեցին փորձում էր ամրապնդել իր իշխանությունը՝ հետապնդելով կախարդներին և նրանց դաժանորեն պատժելով։ Սակայն Օսմունդի սիրտը լի էր կարեկցանքով, և նա աղոթում էր, որ իր հավատքը ամրապնդվեր և անցնեն այդ սարսափելի ժամանակները։ Բայց մյուս կողմից նրա՝ հոգևորական դառնալու ցանկությունը փորձության է ենթարկվում՝ սիրելով Ավրիլին (Քիմբերլի Նիքսոն)։ Նա ուզում էր փախչել քաղաքից և ազատվել կանխորոշված մահից, և խնդրում է Օսմունդին փախչել իր հետ։ Օսմունդը տատանվում է։ Ավրիլը խոստանում է սպասել նրան Դենվիչյան անտառում։

Այդ նույն ժամանակ աբբայություն են ժամանում եպիսկոպոսի լրաբերները՝ ասպետ Ուլրիկը և Սուայրը։ Նրանք պատմում են, որ մինչև եպիսկոպոս լուրեր են հասել այն մասին, որ մի հեռավոր գյուղի բնակիչներ ինչ–որ կախարդական ձևով չեն վարակվել ժանտախտով և խնդրում են աբբային ուղեկից տրամադրել՝ անցնելու Դենվիչյան անտառը և ճահիճը։ Օսմունդը, հավատալով, որ դա իր աղոթքների պատասխանն է և իրեն հնարավորություն է տրվել ստուգելու իր հավատարմությունը եկեղեցուն, հանձն է առնում դառնալ ուղեկցող։ Ուլրիկը նրան վերցնում է իր հետ։ Օսմունդը, միանալով Ուլրիկի խմբին, հասկանում է, որ իր ուղեկիցներն իրականում ինկվիզիտորներ են և վստահ են, որ գյուղի փրկությունը սատանայի ձեռքի գործն է, իսկ գյուղում կա մեռելագուշակ–կախարդ, որը կարողանում է արթնացնել մեռելներին գերեզմանից։ Նրանք իրենց հետ տանում են խոշտանգման գործիքներով սայլակ և երկաթե վանդակ վհուկի համար։ Ճանապարհորդության ժամանակ մարտիկ Գրիֆը, ժանտախտով վարակվելով, հասկանում է, որ իր կյանքն ավարտված է, խնդրում է Վուլֆստենին՝ սպանել իրեն։

Պահը որսալով՝ Օսմունդը վազում է Դենվիչյան ճանապարհամերձ խաչի մոտ, որտեղ նրան պիտի սպասեր Ավրիլը։ Նա այնտեղ միայն գտնում է աղջկա ձին, նրա զգեստի պատառիկները և արյան հետքեր․ այդ ժամանակ նրա վրա հարձակվում են անտառային ավազակները։ Օսմունդին հաջողվում է փախչել ճամբար և զգուշացնել ընկերներին հարձակման մասին։ Նրանք ավազակների հետ կռվի մեջ են մտնում, բայց զինվոր Իվոն զոհվում է։ Օսմունդը հուսահատության մեջ է ընկնում, ողբալով Ավրիլի համար, և նա համոզված էր, որ Աստված պատժել է իրեն թուլության համար։

Ուլրիկը և նրա ուղեկիցները իրենց սայլակը թողեցին գյուղին մոտի ճահճուտներում։ Բայց, չցանկանալով վախեցնել կախարդին, ձևացան հոգնած ճամփորդներ, որոնց վրա հարձակվել էին ավազակները և խնդրում են հյուրընկալություն։ Բնակիչները իրենց ավագ՝ Հոբի (Թիմ Մաքիններնի) գլխավորությամբ դիմավորում են հյուրերին և առաջարկում են գիշերել մի լքված եկեղեցում։ Ուլրիկը մի գեղջուկի մոտ տեսնում է եպիսկոպոսի դեսպանորդի մեդալիոնը և հասկանում է, որ այս գյուղ հետախուզության համար զինվորներ են ուղարկվել։ Նա իր ուղեկիցներին խնդրում է զգոն լինել։ Գեղեցիկ հեքիմուհին և խոտագետ Լանգիվան (Քերիս վան Հաութեն) վիրակապում են Օսմունդի վերքը։ Նա Օսմունդին ցույց է տալիս Ավրիլի մարմինը, պատմում է, թե ինչպես գտան նրան անտառում, ասում է, որ մահից առաջ Ավրիլը հիշել է Օսմունդի մասին, մխիթարում են Օսմունդին և խոստանում թաղել աղջկան։ Երեկոյան ընթրիքի ժամանակ Լանգիվան Օսմունդին ուղեկցում է անտառ, որտեղ նա հեթանոսական ծիսակարգի ականատես է դառնում, որի միջոցով Լանգիվան կյանքի է կոչում Ավրիլին։ Այդ ժամանակ Ուլրիկը և նրա ուղեկիցները ընկնում են ծուղակը․ նրանց, ուտելիքի և խմիչքի միջոցով թմրեցնելով, հեշտությամբ գերի են բռնում գյուղացիները։

Արևածագին կապկպված ինկվիզիտորներին, այդ թվում և Օսմունդին, գցում են ջրով լի վանդակը։ Լանգիվան՝ հեթանոսների իսկական առաջնորդը, կրակոտ ճառ է ասում ընդդեմ եկեղեցու և նրա հետևորդներին, ցույց տալով, թե ինչ մահացու բեռ ունեն նրանք իրենց հետ՝ զենքերով և տանջիչ սարքավորումներով բեռնավորված սայլակ։ Լանգիվան առաջարկում է կամ հավատափոխ լինել Քրիստոսից և իրենց հավատից, կամ զոհաբերվել՝ գյուղը ժանտախտից փրկելու համար։ Մյուս զինակիցների աչքի առաջ Հոբը Սուայրին կնքում է նոր հավատով, բայց հետո նրան տանում են անտառ, գլխին պարկ են անցկացնում և կախում են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Person Profile // Internet Movie Database — 1990.