Սևուկ կտցար

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևուկ կտցար
Գիտական դասակարգում
Թագավորություն կենդանիներ
Ընտանիք մորակտցարներ
Ցեղ Սև կտցար
Լատիներեն անվանում
Tringa ochropus
Հատուկ պահպանություն
Արեալ
պատկեր

  Տարածվածություն

Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Սևուկ կտցար (լատ.՝ Tringa ochropus), մորակտցարների ընտանիքի թռչուն։ Նստակյաց է, քիչ տարածված։ Մարմնի երկարությունը 21-24 սմ է, թևերի բացվածքը՝ 57-61 սմ, կենդանի զանգվածը՝ 70-80 գ։ Վերևից մուգ ձիթապտղագույն-կանաչ է, ներքևից՝ սպիտակ, գլխից մինչև կրծքի վերին մասը՝ մուգ խայտերով։ Կտուցից մինչև աչքը տարածվում է սպիտակ շերտ։ Թռչելիս նկատելի են սևավուն մեջքը և թևերը, սպիտակ գոտկատեղը, պոչի 3-4 վառ սև զոլերը։ Ոտքերը մուգ կանաչ Են։ Թաքնված թռչուն է, թաքստոցից դուրս է թռչում հանկարծակի։ Բնակվում է ջրանցքների, ճահճուտների խիտ բուսածածկով քողարկված ափերին։ Սնվում է որդերով, ջրային անողնաշարավորներով։ Բնադրազույգերը ձևավորվում են ապրիլի ընթացքում։ Բույնն անփույթ է՝ աղքատիկ ցամքարով։ Բնադրում է ծառերի վրա կամ գետնին։ Ձվադրում է նաև այլ տեսակների բներում, որտեղ առկա են նաև բնի տիրոջ ձվերը։ Դնում է 39 մմ տրամագծով, բաց ձիթապտղագույն-կանաչ՝ կարմիր - դարչնագույն վրձնախազերով 4 ձու։ Թխսակալում են էգը և արուն՝ մայիսից հունիս՝ 20-22 օր։ Ձագերը բնից դուրս են գալիս 2-3-րդ օրը։ Թռիչքին լավ տիրապետող ձագերը ծնողների հսկողությամբ հանդիպում են հուլիս - օգոստոսին։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC BY-SA icon 80x15.png