Սևաստի Քիրիազի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սևաստի Քիրիազի
ալբ․՝ Sevasti Qiriazi
Դիմանկար
Ծնվել է1871
ԾննդավայրԲիտոլա
Մահացել էօգոստոսի 30, 1949(1949-08-30)
Մահվան վայրՏիրանա, Ալբանիա
Քաղաքացիություն Ալբանիա և  Օսմանյան կայսրություն
ԿրթությունՌոբերթ քոլեջ
Մասնագիտությունլրագրող
ԱմուսինԿրիստո Դակո
Ստորագրություն
Изображение автографа
 Sevasti Qiriazi-Dako Վիքիպահեստում

Սևաստի Քիրիազի (հայտնի է նաև որպես Սևաստի Դակո-Քիրիազի, 1871, Բիտոլա - օգոստոսի 30, 1949(1949-08-30), Տիրանա, Ալբանիա), ալբանացի ազգասեր և Ալբանիայում կանանց կրթության տարածման նախաձեռնողներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սևաստին ներկայիս Մակեդոնիայի Հանրապետության Բիտոլա քաղաքից էր՝ Քիրիազիների ընտանիքից[1][2]։ Ալբանացի գրող և հրատարակող Նաիմ Ֆրաշերին կազմակերպեց, որ Սևաստին սովորի Կոստանդնուպոլսի Ռոբերտի քոլեջում, որպեսզի պատրաստ լինի ալբանացի կանանց կրթության ոլորտում ակտիվ դեր ունենալու համար։ Նա առաջին ալբանացի կինն էր, ով սովորեց ամերիկյան համալսարանում, որը նա ավարտեց 1891 թվականի հունիսին։ Վերադառնալով Օսմանյան Ալբանիա` նա իր եղբոր` Գերասիմ Քիրիազիի հետ միասին դպրոց բացեց Կորչայում 1891 թվականին[1]։

Դպրոցը դեռ հայտնի էր Քիրազիների ընտանիքի անունով՝ նույնիսկ Առաջին համաշխարհային պատերազմից հետո։ Սևաստին մասնակցեց Մոնաստիրի կոնգրեսին։ 1912 թվականին նա տարրական դպրոցների համար քերականության դասագրքեր տպագրեց և խմբագրեց պատմության դասագիրքը։ Նա տեղափոխվեց Ռումինիա, իսկ այնտեղից գաղթեց ԱՄՆ իր ամուսնու՝ լրագրող, գրող, քաղաքական գործիչ Քրիստո Անաստաս Դակոյի և իր քրոջ ` Փարաշքևիի հետ հետ միասին։ Շուտով Քրիստո Դակոն Ամերիկայում բացեց առաջին ալբանական դպրոցը[1] Christo Anastas Dako would soon open the first Albanian school in America.[3]:

Սևաստին վերադարձավ Ալբանիա 1920-ական թվականների սկզբին։ Նա դարձավ կանանց «Կիրիաս» ինստիտուտի հիմնադիրներից մեկը[4]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հակաֆաշիստական հայացքների համար նա քրոջ հետ միասին ձերբակալվեց և վտարվեց Բելգրադի մոտ գտնվող Բանիցա ճամբար ազգայնամոլների կողմից։ Նրանք Տիրանա վերադարձան պատերազմից հետո[4][5]։

Սևաստին մահացել է 1949 թվականի օգոստոսին՝ տղայի մահվանից հետո տարած կաթվածից։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիրիազի քույրերը համարվում են ալբանական կրթության մայրերը։ Բալկանների բնակեցված տարածքներում գտնվող շատ կրթական հաստատություններ կրում են նրանց անունը[6]։ Նյու Յորքի Կանանց ալբանական-ամերիկյան կազմակերպությունը նույնպես կրում է նրանց անունը[7]։

Ալբանիայում մարտի 7-ը ուսուցիչների պաշտոնական օրն է՝ ի հիշատակ 1981 թվականին Քիրիազիների ընտանիքի կողմից առաջին դպրոցի բացմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Elsie, Robert (2010 թ․ մարտի 19). Historical Dictionary of Albania. Scarecrow Press Inc. էջեր 377–378. ISBN 978-0810861886.
  2. de Haan, Francisca; Daskalova Krasimira; Loutfi Anna (2006). A Biographical Dictionary of Women's Movements and Feminisms in Central, Eastern, and South Eastern Europe, 19th and 20th Centuries. Central European University Press. էջեր 454–457. ISBN 9789637326394. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին.
  3. Rozi Theohari (2008 թ․ հունիսի 3), Festa e abetares ne shkollen shqipe te Bostonit [The Primer's Feast in Albanian school in Boston] (Albanian), Boston: Ballikombi.org, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին, «Historikisht, shkolla e parë shqipe në Amerikë është hapur më 1908 në Netik të Massaçusetts, nga iniciatori dhe mësuesi Kristo Dako, ku ka dhënë mësim edhe patrioti e mësuesi i shqipes Petro Nini Luarasi.[Historically, the first Albanian school in US was opened in 1908 in Natick, MA, with teacher Kristo Dako as initiator, where even the Albanian teacher Petro Nini Luarasi taught...]»{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Sabile Keçmezi-Basha, Parashqevi Qiriazi, diplomatja e vetme grua në Konferencën e Paqes në Paris [Parashqevi Qiriazi, the only woman diplomat in the Paris Peace Conference] (Albanian), kosova-sot.info, Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 27-ին, Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 22-ին, «Parashqevi Qiriazi, u kthye në atdhe më 1921, edhe më tej ajo ndoqi me interes dhe mbështeti zhvillimet politike në Shqipëri, pa pushuar së shkruari për çështjen kombëtare. Në ndërkohë u bë një nga themelueset dhe drejtueset kryesore të Institutit Femëror "Kyrias" në Tiranë e Kamëz (1922-1933), duke e shndërruar institucionin në një nga shkollat e mesme më serioze në Shqipëri. Për shkak të qëndrimit të saj antifashist, më 15 tetor 1943 u internua nga Gestapoja në kampin Anhalt (Banjicë). I mbijetoi vdekjes dhe pas mbarimit të luftës u kthye në atdhe. Më 17 dhjetor 1970, vdiq në Tiranë.»{{citation}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Luarasi, Skender (1980 թ․ դեկտեմբերի 14), «Parashqevi Qiriazi», Drita: 12
  6. «Nënat e kombit, historia e motrave Sevasti dhe Parashqevi Qiriazi» [Mothers of the nation: History of sisters Parashqevi and Sevasti Qiriazi] (Albanian). "Bota Sot" Online. 2012 թ․ մարտի 30.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. AAOMQ Official Site

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սևաստի Քիրիազի» հոդվածին։