Սևագիր:Խոջավենդի շրջան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոջավենդի շրջան

Խոջավենդի շրջան (ադրբ.՝ Xocavənd rayonu), վարչատարածքային միավոր Ադրբեջանի հարավ-արևմուտքում։ Վարչական կենտրոնը Խոջավենդ քաղաքն է։

Շրջանի մի մասը փաստացի վերահսկվում է չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից 1992 թվականի հոկտեմբերի 2-ից[1]։ Ըստ ԼՂՀ վարչատարածքային բաժանման՝ Խոջավենդի շրջանի տարածքը մտնում է Մարտունու և Հադրութի շրջանների մեջ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը օրենք ընդունեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի լուծարման մասին, համաձայն որի Մարտունի քաղաքը վերանվանվեց Խոջավենդի, իսկ Մարտունու շրջանը՝ Խոջավենդի: Նույն օրենքով Խոջավենդի շրջանի կազմ է հանձնվել լուծարված Հադրութի շրջանի տարածքը[2]։

2020 թվականի հոկտեմբերի 14-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ադրբեջանական բանակի կողմից Խոջավենդի շրջանի Պլեթանց, Մելիքաշենը, Կարմրակուճ, Տյաք, Թաղասեռ գյուղերի ազատագրման մասին[3][4]։ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ընթացքում վերահսկողության տակ է վերադարձրել Խոջավենդի շրջանի Աղջաքենդ, Մյուլքյուդերե, Դաշբաշի, Գյունեշլի (նախկին Նորաշեն), Վենգ գյուղերը[5][6],ինչպես նաև Վենգ գյուղը Չինարլի վերանվանելու մասին։ Նոյեմբերի 7-ին Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ ադրբեջանական բանակը վերահսկողության տակ է վերցրել Աթաղա և Ծակուրի գյուղերը[7][8],իսկ նոյեմբերի 9-ին Խոջավենդի շրջանի Սուսանլըք, Դամի, Թուղ, Ակակու և Ազըք գյուղերը[9][10]։

1991 թվականից, Ըստ Ադրբեջանի տնտեսական բաժանման, մտել է վերին Ղարաբաղի տնտեսական շրջանի կազմի մեջ, որը 2021 թվականի հուլիսի 7-ին վերանվանվել է Ղարաբաղի տնտեսական շրջանի[11][12]։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջանը գտնվում է Աղդամ-Ֆիզուլի ավտոմոբիլային ճանապարհի վրա՝ նախալեռնային հարթավայրերում։ Հյուսիսում շրջանը սահմանակից է Աղդամի, Խոջալուի և Շուշիի շրջաններին, արևմուտքում՝ Լաչինի և Գուբադլիի շրջաններին, հարավում՝ Ջաբրայիլի և Ֆիզուլիի շրջաններին, Արևելքում՝ Աղջաբեդիի շրջանին։

Ռելիեֆը հիմնականում լեռնային է։ Բարձրությունը մոտավորապես 500-ից 2724 մետր է (Մեծ Քիրս լեռ)։ Շրջանով անցնում են Կուրուչայ, Խանաշենչայ, Չայլուխ, Ագողլանչայ գետերը։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազիխի քարանձավ-6 քարանձավների համալիր, պարզունակ մարդկանց բնակության վայր (մուստիեր և աշել մշակույթներ):
  • Տագլարի քարանձավ-մուստիերական մշակույթի նախնադարյան մարդկանց բնակության վայր[13]։
  • Նարգիզտեպե-տեղանք Միլայի տափաստանում, որտեղ հայտնաբերվել են հնագիտական օբյեկտներ' վաղ և միջին բրոնզի դարաշրջանի բնակավայրի մնացորդներ[14][15][16]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ходжавендский район (Азербайджан)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 24-ին.
  2. «Azərbaycan Respublikasının Dağlıq Qarabağ Muxtar Vilayətini ləğv etmək haqqında». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 3-ին.
  3. «Президент: Азербайджанская Армия освободила еще 8 сел». Информационное Агентство Репорт (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  4. «Алиев заявил о взятии под контроль еще восьми сел в Нагорном Карабахе». EADaily (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 14-ին.
  5. «Алиев заявил о взятии города Зенгилан в Карабахе - РИА Новости, 20.10.2020». ria.ru. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 20-ին.
  6. «Президент Алиев: ВС Азербайджана освободили от оккупации город Зангилан». Sputnik Азербайджан (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 21-ին.
  7. «https://twitter.com/presidentaz/status/1324995366492790785». Twitter (ռուսերեն). Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  8. Кавказский Узел. «Азербайджан заявил о взятии под контроль 16 сел в зоне карабахского конфликта». Кавказский Узел. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  9. ««Жили с чувством неполноценности» : Азербайджан после взятия Шуши уверенно продвигается в Карабахе». Новости Украины(UAZMI) (ռուսերեն). 2020 թ․ նոյեմբերի 9. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 9-ին.
  10. «Алиев объявил о взятии под контроль более 20 сел в Карабахе». ՌԻԱ Նովոստի. 2020 թ․ նոյեմբերի 9.
  11. Сабина Шихлы Sputnik Азербайджан. «Президент утвердил новое деление экономических районов АР». Sputnik Азербайджан (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  12. «Azərbaycan Respublikasında iqtisadi rayonların yeni bölgüsü haqqında Azərbaycan Respublikası Prezidentinin Fərmanı». president.az (ադրբեջաներեն). Վերցված է 2021 թ․ հուլիսի 7-ին.
  13. Павел Иосифович Борисковский. Древнейшее прошлое человечества. — Ленинград: Наука, 1979. — С. 131. — 240 с.

    В нескольких десятках метров от Азыхской расположена Тагларская пещера, раскапывавшаяся М. М. Гусейновым. Обнаруженные там мустьерские орудия принадлежат к иной культуре, напоминающей типичное мустье.

  14. Анар Халилов. Памятники Карабаха / под ред. В. Гусейновой. — Günəş-B, 2009. — С. 148. — 168 с. — ISBN 9789952440478

    Населенный пункт Наргизтепе — ранний и средний бронзовый век

  15. The southern Caucasus in prehistory: stages of cultural and socioeconomic development from the eighth to the second millennium B.C. Karinė Khristoforovna Kushnareva. UPenn Museum of Archaeology, 1997. P.136

    Judging by the ceramics, the upper layers of Uzerlik-Tepe are contemporary with the cultural deposits in the thus far uninvestigated settlements in the Mil steppe (Geoy-Tepe, Rasul-Tepe, Nargiz-Tepe, Khan-Tepe [lessen 1965a:18]) and the basins of the Guru and Kendalan rivers (Aliyev and Ismailov 1969:48).

  16. Материалы и исследования по археологии СССР. — М.: Изд-во Академии наук СССР, 1965. — С. 19.

    В западной части Мильской степи, в 5 км к востоку от Мартуни и к югу от русла Xанашена, находится Наргиз-Тепе, большой холм, высотой около 8 м, занятый современным кладбищем

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]