Սքրանթոնի համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքրանթոնի համալսարան
Изображение логотипа
Տեսակհամալսարան և մասնավոր ոչ առևտրային կրթական հաստատություն
Հիմնադրված է1888
Անվանված էՍքրենթոն
Ընդհանուր անձնակազմ1057 մարդ
ԱնդամակցությունՃիզվիտյան քոլեջների և համալսարանների ասոցիացիա, Կրթության ամերիկյան խորհուրդ[1] և National Humanities Alliance?[2]
Երկիր ԱՄՆ[3]
ՏեղագրությունՍքրենթոն
Հասցե800 Linden Street, Scranton, PA, 18510-4629[4]
Կայքscranton.edu(անգլ.)
Սքրանթոնի համալսարան (ԱՄՆ)##
Սքրանթոնի համալսարան (ԱՄՆ)
Սքրանթոնի համալսարան, ԱՄՆ
 University of Scranton Վիքիպահեստում

Սքրանթոնի համալսարան (անգլ.՝ The University of Scranton), մասնավոր, շահույթ չհետապնդող, կաթոլիկ հետազոտական համալսարան Սքրանթոնում՝ ԱՄՆՓենսիլվանիա նահանգում։ Պատկանում է Հիսուսի միաբանությանը, որտեղ երկու սեռի ներկայացուցիչներն էլ կարող են սովորել։ Հիմնադրել է 1888 թվականին՝ Սքրենթոնի առաջին եպիսկոպոս Ուիլյամ Օ'Հարան և ի սկզբանե հայտնի է եղել որպես Սբ․ Թոմասի քոլեջ[5]։ 1938 թվականին ուսումնական հաստատությունը ստացել է համալսարանի կարգավիճակ և այդ ժամանակից ի վեր հայտնի է ներկայիս անվամբ[6]։ Հիմնադրման պահից մինչև 1897 թվականը համալսարանը ղեկավարում էր Սքրանթոնի թեմի հոգևոր առաջնորդությունը։ Չնայած, որ Սքրանթոնի թեմը պահպանեց համալսարանի ունեցվածքը, 1988-1942 թվականներին նրա անմիջական ղեկավարումով զբաղվում էին քրիստոնեական դպրոցների եղբայրները[7]։

1942 թվականին համալսարանի ունեցվածքը և նրա ղեկավարումը փոխանցվել են Հիսուսի միաբանությանը[8]։ 1960-ականներին համալսարանը դառնում է անկախ հաստատություն, որը ղեկավարում էր հոգաբարձուների խորհուրդը։ Այժմ այն համարվում է քոլեջների և համալսարանների ասոցիացիայի 28 անդամ կառույցներից մեկը։ Ներկայումս համալսարանը բաղկացած է երեք քոլեջից՝ Արվեստի և գիտությունների քոլեջ, Կանիայի անվան կառավարման քոլեջ և Փանուսկայի անվան գիտությունների քոլեջ, որոնցից յուրաքանչյուրը առաջարկում է իր ծրագրերը ուսանողների և շրջանավարտների համար[9]։ Նախկինում համալսարանն ուներ ասպիրանտուրայի և շարունակական կրթության քոլեջ, որն այնուհետև համատեղվում էր համապատասխան ծրագրերի քոլեջների հետ։ Համալսարանն առաջարկում է 65 ասպիրանտուրայի, 29 մագիստրոսական, և 38 միջին մասնագիտական կրթության ծրագրեր։ Ի հավելումն դրա, ուսանողները կարող են յուրացնել հետբուհական ասպիրանտական այնպիսի ծրագրերի, ինչպիսիք են ֆիզիոթերապիայի դոկտորը, բուժքույրական պրակտիկայի դոկտորը և բիզնեսի կառավարման դոկտորը։ Համալսարանում սովորում է մոտ վեց հազար ուսանող և ասպիրանտ։ Ուսանողների մեծ մասը Փենսիլվանիայից է, Նյու Ջերսից և Նյու Յորքից[9] ։

2016 թվականին ասպիրանտների մոտ 58%-ը կանայք էին, իսկ 42%-ը՝ տղամարդիկ[10]։ Ասպիրանտուրայի մոտ 62%-ը կանայք են, իսկ 38%-ը՝ տղամարդիկ։ Համալսարանում աշխատում է մոտ երեք հարյուր ուսուցիչ, որոնցից շուրջ երկու հարյուրը լրիվ դրույքով են[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20240120080233/https://acememberdirectory.azurewebsites.net/
  2. https://web.archive.org/web/20240126121019/https://nhalliance.org/about/members/
  3. Global Research Identifier Database — 2015.
  4. IPEDS — 1992.
  5. «History of the University». The University of Scranton. University of Scranton. 2016. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  6. «Timeline: University of Scranton». digitalservices.scranton.edu (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 24-ին.
  7. Knies, Michael (1999). «The Deal That Saved Scranton». The Scranton Journal. University of Scranton Archives & Helen Gallagher McHugh Special Collections. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  8. Knies, Michael (1998 թ․ մարտի 3). «Christian Brothers Arrive in Scranton 100 Years Ago This School Year, 1998». University of Scranton Archives. University of Scranton Archives & Helen Gallagher McHugh Special Collections. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  9. 9,0 9,1 9,2 «Facts About Us». The University of Scranton. University of Scranton. 2016. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  10. «Best Colleges: University of Scranton». U.S. News & World Report Higher Education Rankings. U.S. News & World Report L.P. 2016. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սքրանթոնի համալսարան» հոդվածին։