Սքոթ Ուոքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սքոտ Ուոքերից)
Սքոթ Ուոքեր
անգլ.՝ Scott Walker
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Մարկետ համալսարան (1990) և Darien High School? (1986)
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք Հերետիկոսություն[1], Nondenominational Christianity?[1] և բապտիստություն[1]
Ծննդյան օր նոյեմբերի 2, 1967(1967-11-02)[2][3] (56 տարեկան)
Ծննդավայր Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ
Քաղաքացիություն  ԱՄՆ
Ի ծնե անուն անգլ.՝ Scott Kevin Walker
Հայր Llew Walker?
Ամուսին Tonette Walker?
 
Կայք՝ scottwalker.com
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
Eagle Scout

Սքոտ Քիվեն Ուոքեր (անգլ.՝ Scott Kevin Walker, նոյեմբերի 2, 1967(1967-11-02)[2][3], Կոլորադո Սպրինգս, Կոլորադո, ԱՄՆ), ամերիկացի քաղաքական գործիչ, ներկայացնում է Հանրապետական կուսակցությունը։ 2011-2019 թվականներին եղել է Վիսկոնսինի նահանգի 45-րդ նահանգապետը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ, կրթություն և գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքոթ Ուոքերը ծնվել է Կոլորադո նահանգի Կոլորադո Սփրինգսում՝ Պատրիսիա Էննի և Լեվելին Սքոթ Ուոքերի ընտանիքում։ Մայրը հաշվապահ էր, իսկ հայրը՝ բապտիստական քահանա[4][5]։ Ընտանիքը տեղափոխվել է Պլեյնֆիլդ, իսկ երբ Ուոքերը դարձել է 10 տարեկան, տեղափոխվել են Դելավան՝ մի քաղաք, որի բնակչությունը 8000 մարդ էր։ Այստեղ հայրը հայտնի քարոզիչ է դարձել[4][6]։

Միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին Ուոքերը այցելել է «Ամերիկյան լեգեոն» կազմակերպության կողմից իրականացվող երկշաբաթյա ղեկավարության և կառավարման թրեյնինգներին՝ «Badger Boys State»-ը՝ Վիսկոնսինում, և «Boys Nation»-ը՝ Վաշինգտոնում[7][8]։ Այդ ժամանակ նա Վաշինգտոնում հանդիպել է Ռոնալդ Ռեյգանին, որը դարձել է նրա ոգեշնչողը և կուռքը։ Բոյսկաուտների շարքերում Ուոքերը հասել է ամենաբարձր՝ «Սկաուտ արծիվ» աստիճանի[4][9]։

1986 թվականին Ուոքերն ավարտել է Դարիենի միջնակարգ դպրոցը[10] և ընդունվել Միլուոքիի Մարկետտի համալսարան[11]։ Նա այնտեղ սովորել է չորս տարի, բայց չի ավարտել։ Զուգահեռաբար Ուոքերը աշխատել է «IBM»-ում՝ ոչ լրիվ աշխատանքային օրով[12]։ 1990-1994 թվականներին աշխատել է Ամերիկյան Կարմիր խաչում։

Քաղաքական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին՝ 22 տարեկանում, Ուոքերն առաջին անգամ առաջադրվել է Վիսկոնսին նահանգի Օրենսդիր ժողովում, սակայն պարտություն է կրել դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Գվեն Մուրից[13][14]։ Բայց արդեն 1993 թվականին՝ արտահերթ ընտրություններում, նա հաղթել է դեմոկրատ Քրիս Ամենթին[12][15]։ Ուոքերը վերընտրվել է չորս անգամ և աշխատել օրենսդիր ժողովում մինչև 2002 թվականը, երբ դարձել է Միլուոքի շրջանի գործադիր իշխանության ղեկավարը։

Օրենսդիր ժողովում աշխատելիս Ուոքերը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել քրեական արդարադատության ոլորտի նկատմամբ և եղել ուղղիչ հիմնարկների և դատարանների կոմիտեի նախագահ[16]։ Տարիներ շարունակ նա աշխատել է մի շարք այլ կոմիտեներում, այդ թվում՝ առողջապահության կոմիտեում, ֆինանսական ինստիտուտների կոմիտեում և բնակարանային շինարարության կոմիտեում։ Նա այն օրինագծի ընդունման ակտիվ կողմնակից էր, որն ընտրությունների ժամանակ ընտրողներին պարտադրել է ներկայացնել լուսանկարների վկայականներ։

2009 թվականի ապրիլի վերջին Ուոքերը առաջադրել է իր թեկնածությունը Վիսկոնսինի նահանգապետի պաշտոնում[17]։ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին նա հաղթել է բաց նախնական ընտրություններում՝ ստանալով ընտրողների ձայների 59%-ը, մինչդեռ նախկին կոնգրեսական Մարկ Նյումանը հավաքել է 39%[18]։ 2010 թվականի նոյեմբերի 2-ին Ուոքերը հաղթել է համընդհանուր ընտրություններում՝ հավաքելով ձայների ընդհանուր թվի 52%-ը, իսկ նրա մրցակից դեմոկրատ Թոմ Բարեթը՝ 46%[19]։

Քաղաքական դիրքորոշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուոքերը ցանկացած պարագայում դեմ էր աբորտներին, այդ թվում՝ բռնաբարության, արյունապղծության կամ մոր կյանքը պաշտպանելու դեպքում[20][21]։ Նա աջակցում է սեռական լուսավորությանը, հանրային դպրոցներում սահմանափակ ժուժկալությանը, ինչպես նաև դեմ է պետության կողմից աջակցվող առողջապահական ծառայություններին, որոնք ապահովում են մինչև 18 տարեկան անձանց առանց ծնողների համաձայնության ծննդյան վերահսկողության, թեստավորման և սեռական հիվանդությունների բուժման գործընթացը։ Նա պաշտպանում է դեղագործների իրավունքը հրաժարվել դեղատոմսերը կրոնական կամ բարոյական նկատառումներով լրացնելուց[20][22]։ Ուոքերն աջակցում է մեծահասակների ցողունային բջիջների հետազոտությանը, սակայն դեմ է մարդու սաղմնային ցողունային բջիջների հետազոտությանը[15][23]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականի փետրվարին Ուոքերը ամուսնացել է Տոնետա Տարանտինոյի հետ[24]։ Նրանք ունեցել են երկու երեխա՝ Ալեքսը և Մեթը[25][26]։ Ամուսինները Վաուվատոսի միջկրոնական ավետարանական եկեղեցու անդամներ են[27]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.jsonline.com/news/statepolitics/walker-learned-early-lessons-at-fathers-iowa-church-b99435429z1-290442461.html
  2. 2,0 2,1 Tikkanen A. Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 GeneaStar
  4. 4,0 4,1 4,2 Clay Barbour. (2010 թ․ հոկտեմբերի 24). «From preacher's kid to front-runner: Scott Walker's small-town roots led to reputation as fiscal hawk» (անգլերեն). Wisconsin State Journal. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  5. Mike Doyle. (2010 թ․ դեկտեմբերի 28). «Next Wisconsin gov has Boone family roots» (անգլերեն). Rockford Register Star. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  6. Lindsey Boerma. (2011 թ․ փետրվարի 22). «Who Is Scott Walker?» (անգլերեն). National Journal. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  7. «BBS Alumni – Notable BBS Graduates» (անգլերեն). Badger Boys State. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  8. «Boys Nation alum now governor-elect» (անգլերեն). Boys State/Nation. The American Legion. 2010 թ․ դեկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  9. David Roeder. (2011 թ․ փետրվարի 21). «Wisconsin Gov. Walker turns state into battleground for unions» (անգլերեն). Chicago Sun-Times. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  10. Ann Marie Ames. (2010 թ․ սեպտեմբերի 7). «Rock County close to home for Walker» (անգլերեն). Walworth County Today. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  11. «Election news – Alumni in the House» (անգլերեն). Marquette Magazine. Marquette University. Winter 2011. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  12. 12,0 12,1 Preachers kid was drawn to politics early in life(անգլ.). — March 29, 2002. — С. 4B. Архивировано из первоисточника 12 Մայիսի 2016.
  13. Lawrence S. Barish. «County Vote for Representative to the Assembly» (անգլերեն). State of Wisconsin 1991–1992 blue book. Wisconsin Legislative Reference Bureau. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  14. Bill Glauber. (2010 թ․ հոկտեմբերի 17). «Walker, preacher's son, finds politics calling» (անգլերեն). Miwaukee Journal Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  15. 15,0 15,1 «AP Election Guide 2010». The Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  16. «Walker, Scott K 1967» (անգլերեն). Dictionary of Wisconsin History. Wisconsin Historical Society. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  17. Steve Schultze. (2009 թ․ ապրիլի 20). «Walker gov announcement expected April 28» (անգլերեն). Milwaukee Journal Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  18. «Fall 2010 primary election results» (անգլերեն). Milwaukee Journal Sentinel. 2010 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  19. «Government Accountability Canvas Reporting System, 2010 Election Results» (PDF) (անգլերեն). State of Wisconsin. Արխիվացված (PDF) օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  20. 20,0 20,1 Patrick Marley, Lee Bergquist. (2010 թ․ հոկտեմբերի 2). «Abortion, birth control are wedge issues in governor's race» (անգլերեն). Milwaukee Journal Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  21. «Tom Barrett says Scott Walker wants to ban abortion, even in cases of rape or incest (True)». PolitiFact Wisconsin (Milwaukee Journal Sentinel). 2010 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  22. Ryan J. Foley. (2010 թ․ հուլիսի 12). «Wisconsin governor candidates Scott Walker and Mark Neumann join abortion debate» (անգլերեն). The Post-Crescent. The Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  23. Tom Kertscher. (2010 թ․ հոկտեմբերի 12). «Scott Walker says scientists agree that adult stem cell research holds greater promise than embryonic stem cell research» (անգլերեն). Milwaukee Journal Sentinel. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  24. Robert Costa. (2011 թ․ փետրվարի 23). «Gov. Scott Walker: No Stranger to Budget Battles» (անգլերեն). National Review Online. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  25. Scott Walker. «Governor» (անգլերեն). twitter. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  26. Bruce Drake. (2010 թ․ հոկտեմբերի 8). «Is Scott Walker Married?» (անգլերեն). Politics Daily. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.
  27. Jessica Vanegeren. (2011 թ․ փետրվարի 1). «First lady Tonette Walker draws on own pain to champion faith-based treatment center» (անգլերեն). madison.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]