Jump to content

Սքոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սքոն
Ենթատեսակquick bread?
Առաջացման երկիր Միացյալ Թագավորություն
Հիմնականցորեն, H. vulgare, A. sativa և raising agent?
 Scones Վիքիպահեստում

Սքոն (անգլ.՝ scone), բրիտանական տարատեսակ քաղցր թխվածքների ընդհանուր անվանում։ Սքոնները սովորաբար մատուցում են թեյի հետ։ Դրանք հայտնի են Անգլիայում (հատկապես հարավ-արևմտյան երկրներում), Շոտլանդիայում և Կոռնուոլում, նաև մի քանի բրիտանական նախկին գաղութավայրերում։ Սքոնների պատրաստման համար սովորաբար օգտագործում են ցորենի ալյուր, սակայն երբեմն կարելի է օգտագործել այլ տեսակի ալյուր, օրինակ՝ վարսակի։ Սովորաբար սքոնների մեջ ավելացնում են փխրեցուցիչ։ Այս բուլկիները Կոռնուոլի և Դևոնշիրի թեյի փառատոնի պարտադիր բաղկացուցիչ մաս են կազմում։

Պատմություն և նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ի սկզբանե սքոնները պատրաստել են կլոր, տափակ և միջին չափաբաժնով՝ անթթխմոր վարսակի ալյուրից, թխել են տապակում, այնուհետև բաժանել են եռանկյունաձև կտորների և մատուցել[1]։ Այսօր շատերը այս տեսակի մեծ և կլոր հացերը կանվանեին բլիթներ (անգլ.՝ bannock), իսկ կտորները՝ սքոն։ Շոտլանդիայում երկու արտահայտություններն էլ գործածական են։

Երբ փխրեցուցիչը ավելի հասանելի է դարձել, սքոնները սկսել են պատրաստել ջեռոցներում։ Ժամանակակից սքոնները կարելի է ձեռք բերել բազմաթիվ բրիտանական և իռլանդական հացի փռերում, մթերային խանութներում, ռեստորաններում և սուպերմարկետներում, սակայն տնային տնտեսուհիներից շատերը առաջվա պես նախընտրում են պատրաստել այն տանը։

Խանութներում վաճառվող սքոններից շատերը հիմնականում կլոր են, բայց հանդիպում են նաև վեցանկյան ձևով[2]։ Տանը պատրաստած սքոնները ունեն տարբեր ձևեր և պատրաստվում են յուրօրինակ ընտանեկան բաղադրատոմսերով[3]։ Հաճախ սքոնի մեջ չամիչ են ավելացնում։ Բացի դրանից, կարելի է ավելացնել նաև այլ հավելումներ, սակայն դասական սքոնը առանց խորիզի է լինում։ Սքոնների մեծամասնությունը չափի մեջ քաղցր են կամ ունեն չեզոք համ, սակայն կան նաև կծու տեսակներ, որտեղ ավելացնում են սոխ կամ բեկոն։

Նախկին գաղութավայրերում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Չամիչով սքոն

Դդմային սքոնները, որոնք պատրաստում էին՝ խմորի մեջ եփված դդումի խյուսը ավելացնելով, բավականին հայտնի էին Ավստրալիայում՝ շնորհիվ աշխարհիկ տիկին Ֆլորես Բիելկե-Փիթերսոնի՝ բարձրաստիճան քաղաքական գործչի կնոջ, որը դդմային սքոնների բաղադրատոմսը ներառել է իր հայտնի խոհարարական գրրքում[4]։ Ավստրալիայում հանդիպում են նաև արմավով սքոններ, որոնք սովորաբար իրենց մեջ պարունակում են մանրացրած, չորացրած արմավներ, իսկ սքոնները տապակում են թավաներում՝ հալած ճարպի մեջ։ Տապակած սքոնները հիմականում պատրաստում են ցուրտ ամիսներին և անվանում են «պուֆթալուն»։

Նոր Զելանդիա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր Զելանդիայում հայտնի են պանրից սքոնները, որոնք հաճախ մատուցվում են սրճարաններում[5]։ Սակայն ըստ այդ երկրում հայտնի Էդմոնդսոնի խոհարարական գրքի՝ սքոնի բաղադրատոմսում օգտագործում են միայն ալյուր, փխրեցուցիչ, աղ և կաթ։ Սքոնները հայտնի են Նոր Զելադիայում և հաճախ ընկալվում են որպես «քիվիանի» մաս (նորզելանդական մշակութային ժառանգության հումորային անվանումը)։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Сконы с колбасой и сыром». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  2. Food History (2001-03-01. Retrieved 2008-09-09.). «"The History of Scones"» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 5-ին.
  3. «Овсяные сконы». Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 17-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  4. «Best Scone Recipe, How To Make Scones». web.archive.org (անգլերեն). 2016 թ․ մայիսի 7. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 7. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ unfit URL (link)
  5. «On the hunt for the best scones in town». Stuff (անգլերեն). 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 13-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 30-ին.