Սփեքթորն ավարտել է Սարա Լոուրենս քոլեջի փիլիսոփայության բաժինը 1981 թվականին։ Մագիստրոսի աստիճան է ստացել Վիլյամս քոլեջում 1984 թվականին, 1997 թվականին City University Graduate Center-ից ստացել է փիլիսոփայության մագսիտրոսի դիպլոմ արվեստի պատմությունից[4]։ Գուգենհայմի թանգարանի կուրատորն է 1989 թվականից[5]։
Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ և հետահայաց ցուցադրություններ` նվիրված կունցեպտուալ լուսանկարչությանը, մի շարք ժամանակակից նկարիչների աշխատանքներին։ Նաև կազմակերպել է խմբային «Շարժվող պատկերներ» (2003), «Եզակի ձևեր» (կրկնվել է մի քանի անգամ, 2004) և «ցանկացած տարածք` ամեն դեպքում» (2008) ցուցահանդեսները[6]։
Բեռլինի Դոյչե Գուգենհայմի հետ Սփեքթորը նախաձեռնել է Անդրեաս Սլոմինսկիի, Հիրոսի Սուգիմոտոյի և Լոուրենս Վեիների աշխատանքների ցուցադրությունները[7]։
Եղել է 1997 թվականի Վենետիկի Բինեալեի կուրատորը և 1998 թվականի Բեռլինի առաջին բիենալեի համակուրատորը։ 2007 թվականին Վենետիկի բիենալեում ԱՄՆ-ի ներկայացուցիչն էր, որտեղ ներկայացնում էր Ֆելիքս Գոնսալես Տորեսի աշխատանքների ցուցադրությունը[8]։ Գրել է Մաուրիցիո Կատելանի, Լաք Թայմանսի, Դոուգլաս Գորդոնի, Թինո Սեհգայի, Աննա Գասկելի և մի շարք այլ արվեստագետների կատալոգների տեքստերը ցուցահանդեսների համար[9]։
2017 թվականին, երբ Սպիտակ տունը խնդրել է Գուգենհայմի հավաքածուի մեջ մտնող Վան Գոգի Բնանկար ձյունովը` Սփեքթորը մերժել է` փոխարենն առաջարկելով Մաուրիցիո Կատելանի «Ամերիկա» աշխատանքը[10]։
Սփեքթորն արժանացել է Փիթեր Նորթոն ընտանիքի հիմնադրամի Կուրատորների[7] և Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակի[11]։ 2014 թվականին Artnet-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենակարևոր 25 կանանցից մեկը[12]։ Ֆորբս ամսագիրը նրան ընդգրկել է «40-ն անց 40 կանայք» ցանկում[13]:
Hanhardt, John G, Nancy Spector, Lisa Dennison, and Joan Young. Moving Pictures: Contemporary Photography and Video from the Guggenheim Museum Collections. New York: Solomon R. Guggenheim Museum, 2003.
Spector, Nancy, Maurizio Cattelan, Francesco Bonami, and Barbara Vanderlinden. Maurizio Cattelan. London: Phaidon, 2000.
Spector, Nancy, Maurizio Cattelan, and Nancy Spector. Maurizio Cattelan: All. New York, NY: Guggenheim Museum Publications, 2011.
Spector, Nancy. Theanyspacewhatever. New York: Guggenheim Museum, 2008.
Dennison, Lisa, and Nancy Spector. Singular Forms (sometimes Repeated): Art from 1951 to the Present. [exhibition] Guggenheim Museum. New York: Guggenheim Museum Publications, 2004.
González-Torres, Félix, and Nancy Spector. Felix Gonzalez-Torres: America. United States Pavilion, 52nd Venice Biennale, 2007. New York, NY: Guggenheim Museum Publications, 2007.
↑«Nancy Spector Biography». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն); and «Frieze Foundation Biography». Frieze Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
↑«Nancy Spector Biography». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)
↑ 7,07,1«Nancy Spector». Independent Curators International. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
↑«Nancy Spector Biography». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: More than one of |archivedate= and |archive-date= specified (օգնություն); More than one of |archiveurl= and |archive-url= specified (օգնություն)