Նենսի Սփեքթոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նենսի Սփեքթոր
Ծնվել է1959[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՍարա Լուրենսի քոլեջ և Ուիլյամս քոլեջ
Մասնագիտությունգրող, համադրող և արվեստագետ
ԱշխատավայրԲրուքլինի թանգարան և Սոլոմոն Գուգենհայմի թանգարան

Նենսի Սփեքթոր (1959[1]), թանգարանների ամերիկացի կուրատոր, Նյու Յորք նահանգի Նյու Յորք քաղաքի Մանհեթեն թաղամասի Հինգերորդ պողոտայում գտնվող Սողոմոն Գուգենհայմի թանգարանի գլխավոր կուրատորը[2]։ Նախկինում եղել է Բրուքլինի Բրուքլին թանգարանի գլխավոր կուրատորը[3]։

Կյանք և կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Սփեքթորն ավարտել է Սարա Լոուրենս քոլեջի փիլիսոփայության բաժինը 1981 թվականին։ Մագիստրոսի աստիճան է ստացել Վիլյամս քոլեջում 1984 թվականին, 1997 թվականին City University Graduate Center-ից ստացել է փիլիսոփայության մագսիտրոսի դիպլոմ արվեստի պատմությունից[4]։ Գուգենհայմի թանգարանի կուրատորն է 1989 թվականից[5]։ Նյու Յորքի Սողոմոն Գուգենհայմի թանգարանում կազմակերպել է մի շարք ցուցահանդեսներ և հետահայաց ցուցադրություններ` նվիրված կունցեպտուալ լուսանկարչությանը, մի շարք ժամանակակից նկարիչների աշխատանքներին։ Նաև կազմակերպել է խմբային «Շարժվող պատկերներ» (2003), «Եզակի ձևեր» (կրկնվել է մի քանի անգամ, 2004) և «ցանկացած տարածք` ամեն դեպքում» (2008) ցուցահանդեսները[6]։ Բեռլինի Դոյչե Գուգենհայմի հետ Սփեքթորը նախաձեռնել է Անդրեաս Սլոմինսկիի, Հիրոսի Սուգիմոտոյի և Լոուրենս Վեիների աշխատանքների ցուցադրությունները[7]։ Եղել է 1997 թվականի Վենետիկի Բինեալեի կուրատորը և 1998 թվականի Բեռլինի առաջին բիենալեի համակուրատորը։ 2007 թվականին Վենետիկի բիենալեում ԱՄՆ-ի ներկայացուցիչն էր, որտեղ ներկայացնում էր Ֆելիքս Գոնսալես Տորեսի աշխատանքների ցուցադրությունը[8]։ Գրել է Մաուրիցիո Կատելանի, Լաք Թայմանսի, Դոուգլաս Գորդոնի, Թինո Սեհգայի, Աննա Գասկելի և մի շարք այլ արվեստագետների կատալոգների տեքստերը ցուցահանդեսների համար[9]։ 2017 թվականին, երբ Սպիտակ տունը խնդրել է Գուգենհայմի հավաքածուի մեջ մտնող Վան Գոգի Բնանկար ձյունովը` Սփեքթորը մերժել է` փոխարենն առաջարկելով Մաուրիցիո Կատելանի «Ամերիկա» աշխատանքը[10]։ Սփեքթորն արժանացել է Փիթեր Նորթոն ընտանիքի հիմնադրամի Կուրատորների[7] և Արվեստի քննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակի[11]։ 2014 թվականին Artnet-ի կողմից ճանաչվել է որպես աշխարհի ամենակարևոր 25 կանանցից մեկը[12]։ Ֆորբս ամսագիրը նրան ընդգրկել է «40-ն անց 40 կանայք» ցանկում[13]:

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Spector, Nancy, and Félix González-Torres. Felix Gonzalez-Torres. New York: Guggenheim Museum, 1995.
  • Barney, Matthew, Nancy Spector, and Neville Wakefield. Matthew Barney: The Cremaster Cycle. New York: Guggenheim Museum, 2002.
  • Spector, Nancy, and Richard Prince. Richard Prince. New York: Guggenheim Museum, 2007.
  • ʻAnattā, . Phalang Thang 6 [hok]. Krungthēp: Khletthai, 1983.
  • Hanhardt, John G, Nancy Spector, Lisa Dennison, and Joan Young. Moving Pictures: Contemporary Photography and Video from the Guggenheim Museum Collections. New York: Solomon R. Guggenheim Museum, 2003.
  • Spector, Nancy, Maurizio Cattelan, Francesco Bonami, and Barbara Vanderlinden. Maurizio Cattelan. London: Phaidon, 2000.
  • Spector, Nancy, Maurizio Cattelan, and Nancy Spector. Maurizio Cattelan: All. New York, NY: Guggenheim Museum Publications, 2011.
  • Spector, Nancy. Theanyspacewhatever. New York: Guggenheim Museum, 2008.
  • Dennison, Lisa, and Nancy Spector. Singular Forms (sometimes Repeated): Art from 1951 to the Present. [exhibition] Guggenheim Museum. New York: Guggenheim Museum Publications, 2004.
  • González-Torres, Félix, and Nancy Spector. Felix Gonzalez-Torres: America. United States Pavilion, 52nd Venice Biennale, 2007. New York, NY: Guggenheim Museum Publications, 2007.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  2. https://www.nytimes.com/2017/02/15/arts/design/nancy-spector-returns-to-guggenheim-museum.html
  3. https://www.nytimes.com/2015/12/18/arts/design/nancy-spector-joins-brooklyn-museum-as-chief-curator.html?_r=0
  4. «Nancy Spector Biography». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.; and «Frieze Foundation Biography». Frieze Foundation. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 10-ին.
  5. «Nancy Spector. The Solomon R. Guggenheim Museum». guggenheim.org. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 21-ին.
  6. «Nancy Spector Biography». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  7. 7,0 7,1 «Nancy Spector». Independent Curators International. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.(չաշխատող հղում)
  8. Kennedy, Randy (2007 թ․ հունիսի 7). «Tough Art With a Candy Center». The New York Times.
  9. «Nancy Spector Biography». Yale University. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  10. Schwartzman, Paul (2018 թ․ հունվարի 25). «The White House asked to borrow a van Gogh. The Guggenheim offered a gold toilet instead». Washington Post (ամերիկյան անգլերեն). ISSN 0190-8286. Վերցված է 2018 թ․ հունվարի 25-ին.
  11. «Nancy Spector». International Art Critics Association. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 11-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
  12. «25 Art World Women at the Top, From Sheikha Al-Mayassa to Yoko Ono». Artnet. 2014 թ․ ապրիլի 17.
  13. «40 Women To Watch Over 40». Forbes Inc. 2014 թ․ հուլիսի 16.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]