Սրկուվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սրկուվանք, միջնադարյան հայկական ճարտարապետության հուշարձան Վան քաղաքից մոտ 20 կմ հարավ՝ Հայոց ձորի հարթավայրում։ Եղել է Վասպուրականի նշանավոր կրոնական և մշակութային կենտրոն։ Այստեղ 16-րդ դարի բազմաթիվ ձեռագրեր են գրվել։

Ըստ Առաքել Դավրիժեցու տեղեկության՝ վանքն ավերվել է 1648 թվականի մեծ երկրաշարժից։ Հիմնովին նորոգվել է 18-րդ դարի սկզբին։ Վանքի սուրբ Մարինոս եկեղեցին ունի գմբեթավոր դահլիճի հորինվածք՝ մեկ զույգ (արևմտյան) որմնամույթերով։ Կառուցված է կոպիտ մշակված բազալտի քարերից։ Պարսպապատ համալիրի արևմտյան և հարավային կողմերում վանքի բնակելի և տնտեսական շինություններն են։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Thierry H․, Monasteres armeniens du Vaspurakan, «Revue des études arméniennes», t․ VIII, P․, 1971․
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC BY-SA icon 80x15.png