Սրխու Սուրբ Նշան վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սրխու Սուրբ Նշան վանք
Հիմնական տվյալներ
ՏեսակՎանական համալիր
ԵրկիրԹուրքիա Թուրքիա
ՏեղագրությունԳյուրփընար
ԴավանանքՀայ առաքելական
Հոգևոր կարգավիճակՉգործող
Ներկա վիճակԱվերված
Հիմնադրված10-րդ դար
Քարտեզ
Քարտեզ

Սրխու Սուրբ Նշան վանք (նաև` Սուրբ Մարինոսի վանք), հայկական առաքելական վանական համալիր պատմական Վասպուրական նահանգի Հայոց ձոր գավառի Կալպալասան գյուղի մոտ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սրխու Սուրբ Նշան վանքի հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ։ Համաձայն հուշարձանագետ Սամվել Կարապետյանի ուսումնասիրությունների` վանքը գոյություն է ունեցել առնվազն զարգացած միջնադարից։ Այն եղել է Ախթամարի իրավասության ներքո գտնվող վանական համալիրներից մեկն էր[1]։

Վանքի առավել ծաղկման ժամանակաշրջանը եղել է 16-րդ դարը, ինչի մասին են վկայում այնտեղ 1570, 1592, 1593, 1596 թվականներին ստեղծված ձեռագրերն ու տվյալ ժամանակաշրջանով թվագրվող մեծ թվով գերեղմանաքարերը։

Վանական համալիրը էապես տուժել է 1648 թվականին տեղի ունեցած ուժեղ երկրաշարժի հետևանքով[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Սամվել Կարապետյան, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ, «Հայոց ձոր, Հայաստանի պատմություն գրքաշար, հատոր Ա», Երևան 2015 թվական, էջ 114։
  2. Առաքել Դավրիժեցի, Գիրք պատմութեանց, Երևան, 1900, էջ 379: