Ստրասբուրգի դեկորատիվ արվեստի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստրասբուրգի դեկորատիվ արվեստի թանգարան
Տեսակպատկերասրահ
Երկիր Ֆրանսիա
ՏեղագրությունՍտրասբուրգ
ՎայրPalais Rohan, Strasbourg?
Մասն էmusées de la ville de Strasbourg?
Հասցե67000
Այցելուներ79 533 մարդ (2019)[1]
Կայքmusees.strasbourg.eu/musee-des-arts-decoratifs
Քարտեզ
Քարտեզ

Ստրասբուրգի դեկորատիվ արվեստի թանգարան, գտնվում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում։ Թանգարանը Ռոհան պալատի առաջին հարկում է, որը նախկինում եղել է Էլզաս նահանգի մայրաքաղաքի՝ Ստրասբուրգի, իշխանապետ–եպիսկոպոսների բնակավայրը։

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի հավաքածուները Ռոհան պալատին են հասել 1898 թվականին՝ Վիլհելմ ֆոն Բոնդի կողմից 1890 թվականին հիմնադրված Հոհենլոհ թանգարանից։ Հավաքածուն երկու մասից է կազմված․ Ռոհան պալատի կարդինալների բնակարաններն ու սենյակները և Ստրասբուրգի դեկորատիվ արվեստի կտորները՝ 1681–ից 1871 թթ․ ընկած ժամանակահատվածից։ Այս տարիներին նախորդող ժամանակահատվածին պատկանող հավաքածուները ցուցադրված են հարևան Նոթր Դամի ստեղծագործությունների թանգարանում։

Հավաքածուի ամենանշանավոր մասն են կազմում հատկապես Ստրասբուրգի հախճապակյա կերտվածքները՝ Ժան և Փոլ Հանոնգ եղբայրների ճենապակի ու հախճապակի պատրաստող գործարանում արտադրված։ Հավաքածուն նաև ներառում է Նիդերվիլեր քաղաքում արտադրված հախճապակյա արտադրանքներ ու Ստրասբուրգի հայտնի ոսկերիչներ Կրիստեյնի և Իմլինի կողմից պատրաստված գեղարվեստական կերտվածքներ։

Վերոհիշյալ իշխանապետ–եպիսկոպոսների բնակավայրերը վերականգնվել են իրենց՝ մինչև Ռոհան պալատի 1870 և 1944 թթ․ ռմբակոծությունների նախկին տեսքին։ Այս սենյակները զարդարված են ստուկկոյով, ֆրեսկոյով, տեսողական պատրանքներով, գոբելեն գորգերով, ջահերով, բնօրինակ շինուազրիով։ Կտավների ու փայտի վրա նկարված գեղանկարչությունն ու կահույքը հիշեցնում են ռոկոկո ոճը և ցուցադրում Առաջին կայսրության շրջանին տիպիկ տեխնիկական ու գեղարվեստական բարձրաստիճան ստույգությունը։

Թանգարանում են պահված նաև Ստրասբուրգի տաճարի հայտնի աստղագիտական ժամացույցի մասնիկներ, որոնցից ամենանշանավորը աքաղաղի կերպարանքով ավտոմատն է, որն աշխարհի ամենահին ավտոմատն է համարվում[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստրասբուրգի դեկորատիվ արվեստի թանգարան» հոդվածին։