Ստոյան Վենև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոյան Վենև
Ծնվել էսեպտեմբերի 21, 1904(1904-09-21)[1]
ԾննդավայրԿյուստենդիլի մարզ, Բուլղարիա և Skrinyano, Kyustendil Municipality, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էմարտի 20, 1989(1989-03-20)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն
Քաղաքացիություն Բուլղարիա
ԿրթությունԲուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիա
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր և Ծաղրանկար
 Stoyan Venev Վիքիպահեստում

Ստոյան Վենև (բուլղար․՝ Стоян Венев, սեպտեմբերի 21, 1904(1904-09-21)[1], Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա և Skrinyano, Kyustendil Municipality, Կյուստենդիլի մարզ, Բուլղարիա - մարտի 20, 1989(1989-03-20)[1], Սոֆիա, Բուլղարիայի Ժողովրդական Հանրապետություն), բուլղարացի գրաֆիկ, ժանրային գեղանկարիչ, որն անդրադարձել է գյուղացիական թեմաների։ Վենևի կոպիտ, կենսախինդ հումորով լի գյուղական տեսարաններով գեղանկարներում ու գրաֆիկայում հանդիսատեսին ներկայացվում են ազգային մշակույթի ավանդույթները։ Ազգային մոտիվների վրա հենվող նրա գրաֆիկան մեծ դեր է խաղացել բուլղարական արվեստում այս ժանրի զարգացման համար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոյան Վենևը ծնվել է 1903 թվականի սեպտեմբերի 21-ին, Բուլղարիայի հարավ-արևմուտքում գտնվող Կյուստենդիլի մարզի փոքրիկ գյուղում։ Սովորել է Բուլղարիայի գեղարվեստի ազգային ակադեմիայում։

1920-1930-ական թվականներին զարգացնելով հակամիապետական ու հակաֆաշիստական թեմաներ այնպիսի նկարիչների հետ, ինչպիսիք են Իլյա Պետրովը, Ալեքսանդր Ժենդովը, Իլյա Բեշկովը, Ստոյան Վենևը ձևավորվել է որպես սատիրական գրաֆիկայի վարպետ։

1930-ական թվականների երկրորդ կեսից Վենևը նկարել է գլխավորապես գյուղական կյանք պատկերող հումորով լի կտավներ` տոնական վառ գույներով։ Վենևի ուշ շրջանի մի շարք աշխատանքներ առանձնանում են դրամատիզմով[2]։

Նկարիչը մահացել է 1989 թվականին, Սոֆիայում։

Ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարիչը երկու անգամ (1950 և 1953 թվականներին) արժանացել է Դիմիտրվյան մրցանակի[3]։

1954 թվականին Ստոյան Վենևին տրվել է Բուլղարիայի ժողովրդական նկարչի կոչում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  2. Տե՛ս «Վենև, Ստոյան» հոդվածը Սովետական մեծ հանրագիտարանում
  3. Դիմիտրովյան մրցանակն ամենամյա տրամատրվող մրցանակ էր, որը տրվել է բուլղարացի առանձին գործիչներին կամ կոլեկտիվներին` գրականության, արվեստի, գիտության, գյուտարարության ոլորտում ունեցած նշանակալի ձեռբերումների համար։ Հիմնվել է 1949 թվականին։ Պարգևատրվողներին տրվել է մրցանակի դափնեկրի կոչում, հանձնվել է շքանշան և պատվոգիր։ Большая Советская Энциклопедия. — Второе издание. — М.: «БСЭ», 1955. — Т. 6.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Венева, Лена. Стоян Венев. Моя Болгария: живопись. — М.: Советский художник, 1984. — 28 с. — (Художник и мир). — 4000 экз.
  • Венев, Стоян; Львова, Е. П. С. Венев : Альбом репродукций. — М.: Советский художник, 1969. — 24 с. — 7300 экз.
  • Венев, Стоян Стоян Венев : Каталог / Союз болгарских художников, СХ СССР. — М.: Сов. художник, 1966. — 20 с. — 1000 экз.
  • Динов, Т. Стоян Венев. — София, 1955.
  • Полевой, В. М. Современные и национальные течения в искусстве стран Восточной и Южной Европы // Искусство XX века : 1901—1945. — М.: Искусство, 1991. — С. 233. — 303 с. — (Малая история искусств). — ISBN 5210000346

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոյան Վենև» հոդվածին։