Ստոյան Դասկալով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստոյան Դասկալով
Ծնվել էօգոստոսի 22, 1909(1909-08-22)[1][2]
ԾննդավայրՊերուշտիցա, Պլովդիվի մարզ, Բուլղարիա
Վախճանվել էմայիսի 18, 1985(1985-05-18)[1][2] (75 տարեկան)
Վախճանի վայրՍոֆիա, Բուլղարիա
Մասնագիտությունգրող
ԿրթությունՍոֆիայի համալսարան
Ժանրերբանաստեղծություն
ԱմուսինԼիանա Դասկալովա
Ստոյան Դասկալով Վիքիդարանում

Ստոյան Դասկալով (բուլղար․՝ Стоян Даскалов, օգոստոսի 22, 1909(1909-08-22)[1][2], Պերուշտիցա, Պլովդիվի մարզ, Բուլղարիա - մայիսի 18, 1985(1985-05-18)[1][2], Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի գրող, սցենարիստ։ Դիմիտրովյան մրցանակի դափնեկիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստոյան Դասկալովը ծնվել է 1909 թվականին Լիլյաչեում։ 1928 թվականին ավարտել է Լոմի մանկավարժական ուսումնարանը, 1932 թվականին՝ Շումենի մանկավարժական ինստիտուտը, 1942 թվականին Սոֆիայի համալսարանի սլավոնական բանասիրության ֆակուլտետը։ Առաջին ստեղծագործությունը տպագրել է 1930 թվականին „Светлоструй“ ամսագրում։ Երկար տարիներ զբաղվել է մանկավարժական աշխատանքով, խմբագրել մանկական թերթեր ու ամսագրեր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է ռազմաճակատում որպես զինվորական թղթակից[3][4]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմվածքների ժողովածուներ

  • «Ալյուր», (1935)
  • «Յափնջու տակ», (1941)
  • «Բակ», (1943)
  • «Յուրայինների մոտ», (1946)
  • «Առանց միջնակների»

Դրամաներ

  • «Ճանապարհ», (1945)
  • «Լիպովանսկի ջրաղացը», (1951)
  • «Ստուբլենի լորիները», (1960)

Գրել է նաև երգիծական ու մանկական ստեղծագործություններ։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Տնօրենի աղջիկը», (1973)
  • «Опак човек», (1973)
  • «Գործարանին հարակից գյուղը», (1969)
  • «Սեդմակ ընտանիքի գաղտնի ընթրիքը», (1957)
  • «Стубленските липи», (1960)
  • «Անհանգիստ ճանապարհ», (1955)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Բուլղարական պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1966
  4. Stoyan Tz. Daskalov (1909–1985)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստոյան Դասկալով» հոդվածին։