Ստոկհոլմի ռատուշա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տեսարժանություն

Stockholms stadshus september 2011.jpg

Ստոկհոլմի ռատուշա (շվեդերեն՝ Stockholms stadshus), Ստոկհոլմի գլխավոր տուրիստական տեսարժան վայրերից մեկը, Շվեդիայի մայրաքաղաքի խորհրդանիշը։

Շենքը կառուցվել է Քունգսհոլմ կղզու սլաքի վրա 1911-1923 թվականներին Ռագնար Էստբերգի (շվեդերեն՝ Ragnar Östberg) նախագծով։ Ռատուշայում են անցկացվում քաղաքային իշխանությունների նիստերը, կարևոր քաղաքական բանակցությունները, իսկ Ոսկե (1930, 1933—1973) և Կապույտ դահլիճներում (1974 թվականից) ամեն տարի դեկտեմբերի 10-ին Նոբելյան մրցանակների շնորհումից հետո անցկացվում են պաշտոնական ճաշկերույթներ։ Ոսկե դահլիճը զարդարված է ավելի քան 18 միլիոն ոսկեզօծ սալիկներով խճանկարով, որոնք պատկերում են տեսարաններ Շվեդիայի պատմությունից։ Ռատուշայի բակը բաց է այցելուների համար, իսկ դահլիճներում շրջագայությունները հնարավոր են միայն էքսկուրսավարների միջոցով։ Շվեդերեն և անգլերեն լեզուներով շրջագայություններն անցկացվում են ամեն օր, պատվիրելու դեպքում հնարավոր է նաև ռուսերեն[1]։ Ռատուշայի 106-մետրանոց աշտարակի դիտակետից բացվում է Ստոկհոլմի հիասքանչ համայնապատկերը։

Ստոկհոլմի ռատուշայի աշտարակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշտարակի բարձրությունը 106 մետր է, շինարարության մեջ օգտագործվել է 2,5 միլիոն աղյուս, որոնց ընդհանուր քաշը կազմում է ավելի քան 24 հազար տոննա։ Աշտարակ կարելի է բարձրանալ 365 աստիճանների միջոցով։

Աշտարակի թանգարանում ցուցադրվում են ռատուշայում գտնվող արձաններ և կիսանդրիներ և Ոսկե դահլիճի խճանկարների նմուշներ։ Թանգարանի հիմնական ցուցանմուշը սուրբ Էրիկի արձանն է, որի բարձրությունը կազմում է 7,5 մետր։ Սկզբում նախատեսվում էր աշտարակի գագաթը զարդարել արձանով։ Արձանը բարձրացնելու համար աշտարակի բոլոր հարկերում անցքեր էին թողնվել և վերամբարձ կռունկի միջոցով այն պետք է բարձրացվեր աշտարակի գագաթին։ Սակայն ճարտարապետը փոխեց իր նախնական պլանը և աշտարակի գագաթը վերածեց դիտահրապարակի։

Թանգարանից այն կողմ աստիճանները տանում են դեպի Կլոր պատկերասրահ, որը զարդարված է Մարիամ Մագդաղենացու, սուրբ Կլարայի, սուրբ Էրիկի և այլ սրբերի գիպսե արձաններով։ Վերևում գտնվում է աշտարակի անցուղին և ձեղնահարկը, որտեղից էլ սկսվում է աշտարակի փայտե մասը։ Փայտե աստիճանները տանում են դեպի աշտարակի ժամացույցի մեխանիզմը և վերամբարձ կռունկը, որը նախատեսված էր սուրբ Էրիկի արձանը բարձրացնելու համար։ Աշտարակի դիտահրապարակը ստացել է Պղնձե աշտարակ անվանումը։ Սյունասրահում տեղադրված են սրբերի` Էրիկի, Կլարայի, Մարիամ Մագդաղենացու և նավագնացների հովանավոր սուրբ Նիկոլայի արձանները։

Աշտարակի վրա կան 9 զանգեր, որոնցից ամենամեծը 3 տոննա քաշով նվիրաբերվել է Հոլանդիայի կողմից և ի պատիվ Ստոկհոլմի հովանավոր սուրբ Էրիկի՝ կոչվում է նրա անունով։ Ամենափոքր զանգը կոչվում է ի պատիվ սուրբ Գեորգիի։ Աշտարակի գագաթը զարդարված է երեք թագերով, յուրաքանչյուրը 2,2 մետր տրամագծով։ Թագերը ուղղված են դեպի թագավորական պալատ։

Մայիսից մինչև սեպտեմբեր ժամը 09:15-ից մինչև 16:00–ն ռատուշայի աշտարակում կազմակերպվում են առանձին ընդհանրացնող էքսկուրսիաներ։ Այդ խմբերում ընդգրկվում են 30 մարդ, շրջագայությունը տևում է 40 րոպե։ Մինչև աշտարակի կեսը գործում է վերելակ[2]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Роджерс Б. Р., Роджерс С. Стокгольм: Путеводитель / Барбара Рэдклиф Роджерс и Стилмен Роджерс. — Пер. с англ. К. Ткаченко. — М.: ФАИР, 2010. — 160 с.: ил. — (Город в фокусе).

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]