Ստյուարտ (Նեչակոյի վտակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստյուարտ
Բնութագիր
Երկարություն110
Ավազանի մակերես16 200
Ջրահոսք
ԱկունքՍտյուարտ (լիճ)
Բարձրություն680 մ
ԳետաբերանՆեչակո
Գետաբերանի տեղակայումNechako River?
Կոորդինատներ
Տեղակայում
ԵրկիրԿանադա Կանադա
ԵրկրամասԲրիտանական Կոլումբիա

Ստյուարտ (անգլ․ Stuart River), գետ Կանադայի Բրիտանական Կոլումբիայի նահանգում, Նեչակո գետի վտակներից։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետը սկիզբ է առնում Ստյուարտ լճից և հոսում է դեպի հարավ–արևելք Բրիտանական Կոլումբիայի կենտրոնական մասով մինչև Նաչենկո գետի միանալը՝ Պրինս–Ջորջ քաղաքից արևմուտք։ Ստյուարտ գետի երկարությունը կազմում է 110 կմ (415 կմ, եթե գետի ակունք հաշվենք Դրիֆտվուդ գետի ակունքից), իսկ ավազանի մակերեսը հավասար է 16 200 կմ²։ Գետի ավազանը որոշ չափով մտնում է Նեչանկոյի սարահարթ, բնութագրված առանձնահատկություններով, որոնք հանդիսանում են փոքր լճերի և գետերի առատությունը։ Ցածր, բայց տպավորիչ լեռնաշղթաները շրջապատում են գետին, բացահայտելով հրաշալի վայրեր։

Բուսականություն և կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստյուարտ գետի ավազանը ծածկված է մերձափնյա և լեռնային անտառներով։ Անտառներում աճում են Դուգլասյան բրգաձև սոճի, լայնափշատերև փաթաթված սոճի, եղևնի, կաղամախի, կեչի։ Անտառաթփուտներում՝ ուռենի, հոնի ծառ և լաստենի։ Բլուրների լանջերին հաճախ հանդիպում են գաճաճ գիհիներ։

Կենդանական աշխարհը ներկայացնում են եղնիկները, եղջերուները և վապիտիները։ Փողահար կարապները ձմեռում են գետի վերևամասերում։ Ստյուարտ գետը հանդիսանում է Կանադայի «սաղմոնաձկնային» գետերից մեկը, առանձին տարիներ մինչ մեկ միլիոն սովորական սաղմոնաձկներ բարձրանում են Ստյուարտ գետի գետակներով և վտակներով վեր՝ ձվադրման համար։ Գետի գլխավոր հարստությունը սաղմոնն է։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետի շրջկայքը հարուստ է ոսկով, ցինկով, պղինձով, կապարով և մոլիբդենով։ Դոգ–Կրիկ և Տսախ–Կրիկ վտակներից ոսկի են հանում սկսած 1930–ական թվականներից (ընդհատումներով)։ Կան նաև կրաքարի, տալկի, մագնեզիտի հանքեր։

Գետն անվանվել է Ջոն Ստյուարտի պատվին, ով 1808 թվականին Սայմոն Ֆրեյզերի արշավի մասնակիցներից էր։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]