Ստեֆան-Բոլցմանի հաստատուն
Ստեֆան-Բոլցմանի հաստատուն, ֆիզիկական հաստատուն, համեմատականության գործակիցը Ստեֆան-Բոլցմանի օրենքում, ըստ որի՝ սև մարմնի մակերևույթի միավոր մակերեսից միավոր ժամանակում ճառագայթված էներգիան ուղիղ համեմատական է ջերմաստիճանի չորս աստիճանին։ Նշանակվում է հունարեն σ տառով։
ՄՄ համակարգում Ստեֆան-Բոլցմանի հաստատունի արժեքը՝ σ = 5.670373(21)×10−8 Վտ•մ−2•Կ−4։
- էրգ·սմ-2·վ-1Կ-4
- կալ·սմ-2·օր-1Կ-4:
ՄՄ համակարգում հաստատունի արժեքը կարելի է մտապահել՝ հիշելով 5,6,7,8 թվերը և 8-ի բացասական նշանը։
Ստեֆան-Բոլցմանի հաստատունի արժեքը կարելի է ստանալ ինչպես փորձնական ճանապարհով, այնպես էլ՝ հիմնարար ֆիզիկական հաստատունների միջոցով։ Բոլցմանի հաստատունի միջոցով այն կարելի է գտնել հետևյալ կերպ՝
որտեղ
- kB-ն Բոլցմանի հաստատունն է,
- h-ը՝ Պլանկի հաստատունը,
- ħ-ը՝ Պլանկի կրճատված հաստատունը,
- c-ն՝ լույսի արագությունը վակուումում։
CODATA-ի հանձնարարալի արժեքը հաշվարկվում է համապիտանի գազային հաստատունի միջոցով՝
որտեղ
- R-ը գազային հաստատունն է,
- NA-ն՝ Ավոգադրոյի հաստատունը,
- R∞-ը՝ Ռիդբերգի հաստատունը,
- Ar(e)-ը՝ էլեկտրոնի հարաբերական ատոմային զանգվածը,
- Mu-ը՝ մոլային զանգվածի հաստատունը (ըստ սահմանման՝ 1 գ/մոլ),
- α-ն՝ նուրբ կառուցվածքի հաստատունը։
σ-ի հետ կապված է a ճառագայթման հաստատունը (կամ ճառագայթման խտության հաստատուն), որը տրվում է[1]