Հարաբերական ատոմային զանգված
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Տարրի հարաբերական ատոմային զանգված , քիմիական մեծություն, որը ցույց է տալիս թե տվյալ քիմիական տարրը քանի անգամ է մեծ որպես չափանիշ ընդունված ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից :
Ատոմային հարաբերականnւթյnւն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլոր քիմիական տարրերի ատոմները ունեն շատ փոքր զանգված։ Որոշ քիմիկոսներ կարողացել են չափել մի շարք քիմիական տարրերի ատոմային զանգվածները, սակայն դրանք շատ փոքր թվեր են։
Օրինակ՝ ածխածին քիմիական տարրի (քիմիական նշանը՝ C, ատոմային թիվն է՝ 6) հարաբերական ատոմային զանգված C = 0,000 000 000 000 000 000 000 012 գ։ Քանի որ այս թիվը շատ փոքր է դժվար է նրանով հաշվարկներ կատարել և կիրառության մեջ է դրվել Հարաբերական ատոմային զանգված մեծությունը, որը ցույց է տալիս թե տվյալ տարրը (Ածխածին), քանի անգամ է մեծ ջրածնի հարաբերական ատոմային զանգվածից (Ar)։
Հարաբերական ատոմային զանգվածի չափման մեծությունը ջրածնի Հարաբերական ատոմային զանգվածն է, որը հավասար է 1-ի։ Քանի որ ածխածնի ատոմների զանգվածը 12 անգամ ծանր է հիդրոգենիումի ատոմների զանգվածից, հետևաբար
|
Հարաբերական ատոմային զանգվածը չափողականություն չունի, այն հարաբերական մեծություն է։
Ատոմի զանգվածը՝ զանգվածի ատոմային միավորներով արտահայտված, և ատոմի հարաբերական ատոմային զանգվածը թվային արժեքով միմյանց հավասար են։
Քիմիական տարրի հարաբերական ատոմային զանգվածն իմանալով՝ կարող ենք որոշել տարրի մեկ ատոմի իրական զանգվածը։ Այդ նպատակով տարրի հարաբերական ատոմային զանգվածը բազմապատկում ենք զանգվածի ատոմային միավորով։
Բոլոր տարրերի հարաբերական ատոմային զանգվածները ներկայացված են մենդելեևի քիմիական տարրերի պարբերական աղկյուսակում։ Գործնականում օգտվում են հարաբերական ատոմային զանգվածների՝ մինչև ամբողջ թիվ կլորացված արժեքներից, բացառությամբ քլորի, որի ատոմային զանգվածի հարաաբերական արժեքը հավասար է 35,5-ի։
|