Գազային հաստատուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գազային հաստատուն, համապիտանի (ունիվերսալ) գազային հաստատուն (երբեմն՝ Մենդելեևի հաստատուն), ֆիզիկական հաստատուն, հանդես է գալիս բազմաթիվ հիմնարար հավասարումներում, ինչպես օրինակ, իդեալական գազի վիճակի հավասարումը կամ Նեռնստի հավասարումը։ Նշանակվում է ։ Թվապես հավասար է իզոբար պրոցեսում 1 մոլ իդեալական գազի ընդարձակման ժամանակ կատարված աշխատանքին, ջերմաստիճանը 1 Կելվինով բարձրանալու դեպքում։ Առաջին անգամ կիրառության մեջ է դրել Մենդելեևը 1874 թ.։

Ընդհանուր տեղեկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թ.Մենդելեևը հաշվեց Մենդելեև-Կլապեյրոնի հավասարման (իդեալական գազի վիճակի հավասարում) հաստատունի արժեքը մեկ մոլ գազի համար[1][2], ելնելով Ավոգադրոյի օրենքից, որի համաձայն, մինևնույն ճնշման և ջերմաստիճանի դեպքում ցանկացած գազի 1 մոլը զբաղեցնում է միևնույն ծավալը։

Իդեալական գազի վիճակի հավասարումը՝ ։

Միավորների միջազգային համակարգում Ջ/(մոլ∙Կ) [3]։

ՍԳՎ համակարգում Էրգ/(մոլ∙Կ)

Կապը Բոլցմանի հաստատունի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Համապիտանի գազային հաստատունը արտահայտվում է kB Բոլցմանի հաստատունով՝

որտեղ NAԱվոգադրոյի թիվն է։ Այդ դեպքում իդեալական գազի վիճակի հավասարումը կարելի է գրել

կամ

որտեղ N-ը մասնիկների (գազի մոլեկուլների) թիվն է։

Եթե մասնիկների թիվը տրված է մոլերով, ավելի հարմար է գազային հաստատունի օգտագործումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Д. И. Менделеев. О сжимаемости газов (Из лаборатории С.-Петербургского Университета). стр. 309-352. Журнал русского химического общества и физического общества. Том 6. 1874 г. [1]
  2. Д. Менделеев. Объ упругости газовъ. 1875 г.
  3. CODATA հանձնարարելի արժեքներ, 2010 թ.

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]