Ստեֆանի Մարչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեֆանի Մարչ
Stephanie March.jpg
Ծնվել էհուլիսի 23, 1974(1974-07-23)[1][2] (47 տարեկան)
ԾննդավայրԴալաս
ԿրթությունՀյուսիսարևմտյան համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարանի հաղորդակցության դպրոց և Highland Park High School?
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և կինոդերասանուհի
Ամուսին(ներ)Bobby Flay? և Dan Benton?[3]

Ստեֆանի Մարչ (անգլ.՝ Stephanie Caroline March, հուլիսի 23, 1974(1974-07-23)[1][2], Դալաս), ամերիկացի դերասանուհի և հասարակական գործիչ։ Առավել հայտնի է «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» հեռուստասերիալում խաղացած Ալեքսանդրա «Ալեքս» Կեբոտի դերով և նրա «Համոզմունք» սփին-օֆֆով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեֆանի Քերոլայն Մարչը իր կարիերան սկսել է որպես դերասանուհի՝ ելույթ ունենալով դպրոցական բեմադրություններում։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է «Հյուսիսարևմտյան համալսարան», որտեղ սովորել է բեմական խոսք և հղկել դերասանական վարպետությունը։ Ուսումն ավարտելուց հետո սկսել է աշխատել թատրոնում։ Հաջողության է հասել առաջին իսկ լսումներից։ «Միջամառային գիշերվա երազ» բեմադրությունում խաղացել է Ելենայի դերը։ 1999 թվականին մեծ առաջնաելույթ է ունեցել Բրոդվեյում՝ քննադատների կողմից բարձր գնահատված «Կոմիվոյաժորի մահը» բեմադրությունում։ Բացի դրանից, սկսել է իր կարիերան նաև հեռուստատեսությունում, հայտնվել է սերիալների և հեռուստաֆիլմերի էպիզոդներում։

Կարիերայի ամենամեծ հաջողությունը Ալեքս Կեբոտի դերն է «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» հեռուստասերիալում, որտեղ խաղացել է 2000-2003 թվականներին։ Նկարահանումների ընդմիջումների ժամանակ նկարահանվել է «Պետության գլուխ», «Միստր և միսիս Սմիթ» և այլ ֆիլմերում։ 2006 թվականին նկարահանվել է իր Ալեքս Կեբոտի դերի սփին-օֆֆում՝«NBC» ալիքի «Համոզմունք» դրամայում։ 2009 թվականին «Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում» հեռուստասերիալի տասներորդ եթերաշրջան է վերադարձել որպես հրավիրված աստղ, ինչպես նաև 2018 թվականինին նկարահանվել է տասնիններորդ եթերաշրջանի 19-րդ սերիայում։ Նկարահանվել է նաև «Ստի հայտնագործումը», «Ջեսի Սթոուն։ Գիշերային այց» ֆիլմի գլխավոր դերում, «Գրեյի անատոմիա», «30 ցնցումներ» և «Պատրաստված է Ջերսիում» սերիալներում։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2005-2015 թվականներին Ստեֆանին ամուսնացած է եղել խոհարար Բոբի Ֆլեի հետ[4][5]։

2017 թվականի սեպտեմբերի 1-ից Ստեֆանին երկրորդ անգամ ամուսնացել է գործարար Դեն Բենթոնի հետ[6], որի հետ հանդիպել է իրենց հարսանիքից 22 ամիս առաջ։

Մարչը ապրում է Նյու Յորքում։

2000 թվականին լուսանկարվել է «Maxim» տղամարդկանց ամսագրի համար։ 2010 թվականին դարձել է «World of Children» ընկերության դեսպան[7]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնորինակ անվանում Դեր
1997 ս Վաղը կգա այսօրը Early Edition Արլին
2000 հֆ Կոմիվոյաժորի մահը Death of a Salesman տիկին Ֆորսայթ
2000-2012 ս Օրենք և կարգ։ Հատուկ ստորաբաժանում Law & Order: Special Victims Unit Ալեքսանդրա Կեբոտ
2003 կմֆ Հնարքների սենյակ Focus Room Քիմ
2003 ֆ Կառավարության գլուխ Head of State Նիկի
2005 ֆ Միստր և միսիս Սմիթ Mr. & Mrs. Smith Ջուլի
2006 հֆ Ջեսի Սթոուն։ Գիշերային այց Jesse Stone: Night Passage Սիսի Հեթուեյ
2006 ֆ Ֆլանելե գիշերանոց Flannel Pajamas Քեթի
2006 ս Համոզմունք Conviction Ալեքսանդրա Կեբոտ
2006 ս Ստուդիա 30 30 Rock Գրետհեն
2007 ս Գրեյի անատոմիա Grey's Anatomy Ջեյն
2009 ս Փրկիր ինձ Rescue Me մեդիում
2009 ֆ Ստի հայտնագործումը The Invention of Lying շիկահեր աղջիկ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]