Ստեփան Քալանթարյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Քալանթարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | 1849[1] |
|---|---|
| Ծննդավայր | Ուզունթալա, Հայաստան[1] |
| Մահացել է | 1925[1] |
| Մահվան վայր | Ուզունթալա, Հայաստան[1] |
| Քաղաքացիություն | |
| Ազգություն | հայ |
| Մասնագիտություն | վիրաբույժ |
| Գիտական աստիճան | բժշկության դոկտոր[1] (1884) |
Ստեփան Իսայու Քալանթարյան (Քալանթարյանց) (1849[1], Ուզունթալա, Հայաստան[1] - 1925[1], Ուզունթալա, Հայաստան[1]), հայ վիրաբույժ։ Բժշկագիտության դոկտոր (1884, Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիայի պրոֆեսոր (1885)։ 1875 թվականին ավարտել է Պետերբուրգի բժշկա-վիրաբուժական ակադեմիան, աշխատել ակադեմիային կից գործնական անատոմիայի ինստիտուտի տեղագրական և օպերատիվ վիրաբուժության ամբիոնում։ Ռուս-թուրքական պատերազմի ժամանակ (1877 - 1878) ծառայել է Կովկասյան բանակում, եղել Ալեքսանդրապոլի զինվորական հոսպիտալի վիրաբուժական բաժնի վարիչ, 1891-1924 թվականներին՝ Ս. Պետերբուրգի կայսերական ռազմաբժշկական ակադեմիայի հերձող-ախտաբան-անատոմ (պրոզեկտոր)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Ս. Աննայի, Ս. Սվյատոսլավի 2-րդ շքանշան։
- Ս. Վլադիմիրի 4-րդ աստիճանի շքանշան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 384)։ |