Ստեփան Գուլիշամբարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփան Գուլիշամբարով
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1849(1849-05-13)[1]
ԾննդավայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1]
Մահացել էապրիլի 21, 1915(1915-04-21)[1] (65 տարեկան)
Մահվան վայրԳորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]
ԳերեզմանԳորի
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
Ազգությունհայ
ԿրթությունՊետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտ (1874)[1]
Մասնագիտությունտնտեսագետ, հրապարակախոս, խմբագիր, պետական ծառայող և chemical technologist
ԱշխատավայրԲակինսկիե իզվեստիա[1]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Ստանիսլավի 1-ին աստիճանի շքանշան Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան և Լեոպոլդի շքանշան

Ստեփան Հովսեփի Գուլիշամբարով (մայիսի 13, 1849(1849-05-13)[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - ապրիլի 21, 1915(1915-04-21)[1], Գորի, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1]), հայ տնտեսագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1874 թվականին ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը։ 1875-1879 թվականներին՝ «Բակինսկիե իզվեստիա» («Бакинские известия») թերթի խմբագիր։ Այնուհետև աշխատել է Կովկասի Դ․ Ի․ Գուլիա Ս․ Տ․ Գուլիշամբաբով պետական պալատում (Թիֆլիս) որպես ինժեներ-տեխնոլոգ։ 1891 թվականին փոխադրվել է Պետերբուրգ, ղեկավար պաշտոններ վարել հաղորդակցության միջոցների, առնարի, արդյունաբերության դեպարտամենտներում։ Ռուս մեծ գիտնական Դ․ Ի․ Մենդելեևի մտերիմ բարեկամն էր, նավթի և նավթարդյունաբերության ճանաչված հետազոտող։ Դ․ Պրյանիշնիկովի և այլոց հետ ակտիվորեն մասնակցել է «Ռուսական գյուղատնտեսական լիակատար հանրագիտարան»-ի (1900-1912 թվականներ) ստեղծմանը։ Մասնակցել է նաև միջազգային գիտաժողովների, պարգնատրվել Ֆրանսիայի, Իտալիայի, Բելգիայի շքանշաններով։ Աշխատությունները նվիրված են Ռուսաստանի, Անդրկովկասի արտադրողական ուժերի զարգացմանը, ինչպես նաև համաշխարհային տնտեսության հարցերին։ Ունենալով լիբերալ բուրժուական հայացքներ՝ անհրաժեշտ էր համարում կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում՝ աստիճանական բարեփոխություններով։ Գուլիշամբարովի աշխատություններում տեղ չի գտել կապիտալիզմին ներհատուկ հակամարտ հակասությունների վերլուծությունը։ Աշխատակցել է Բրոկհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարանին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 246