Ստեփանոս Տեր-Հուսկանորդի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանոս Տեր-Հուսկանորդի
Ծնվել էանհայտ
ԾննդավայրԱրտամետ, Թուրքիա
Մահացել է1251
Մասնագիտությունմատենագիր և վարդապետ

Ստեփանոս Տեր-Հուսկանորդի (անհայտ, Արտամետ, Թուրքիա - 1251), հայ մատենագիր, վարդապետ։

Ստեփանոս Տեր-Հուսկանորդու ավագ ժամանակակիցը՝ Կիրակոս Գանձակեցին, նրան անվանել է «այր սքանչելագործ և սուրբ»։ Ուսանել է Արգելանի Սուրբ Աստվածածին վանքում, եղել «բանիբուն» վարդապետ, ունեցել բազմաթիվ աշակերտներ ու հետևորդներ։ Աշխատություններից հայտնի են երկուսը՝ «Պատմութիւն Երկրորդ գալստեանն Քրիստոսի» և «Խրատ հաւատացելոց» (Մատենադարան, ձեռ. դդ 1520, 2190, 3070)։

Ստեփանոս Տեր-Հուսկանորդու մահից հետո նրա վարքը մտել է Հայսմավուրք. պահպանվել են վարքի մի քանի խմբագրություններ, որտեղ ներկայացվում է նրա ընտանիքի դժվարին ճակատագիրը, նշվում նրա անվան հետ կապված զանազան հրաշագործություններ։ Մահվանից հետո նրա գերեզմանը ձեռք է բերել բուժիչ սրբավայրի հռչակ և դարձել ուխտատեղի։

Ստեփանոս Տեր-Հուսկանորդու գերեզմանի վրա 13-րդ դարում հիմնվել է վանք և կոչվել նրա անունով՝ Սուրբ Ստեփանոս կամ Տեր Հուսկանորդի[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հայկական հանրագիտարանի գլխ. խմբ., Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002, էջ 930-931 — 1072 էջ, ISBN 5-89700-016-6։