Ստեփանոս Շահրիմանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեփանոս Շահրիմանյան
Ծնվել է1766
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել է1830
Մահվան վայրԹիֆլիս
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ, բուսաբան

Ստեփանոս Շահրիմանյան (1766, Թիֆլիս1830, Թիֆլիս), հայ բժիշկ, բուսաբան, հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Վենետիկի համալսարանը։ 1791—1796 թվականներին, որպես բժիշկ, աշխատել է Կ․ Պոլսում և այդ տարիների աշխատանքներն ամփոփել «Անդեղայ ժանտախտի» (1796 թվական) աշխատությունում (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր № 8303)։ 1815 թվականից ակտիվորեն մասնակցել է Վրաստանի և Հայաստանի ազգային ու հասարակական կյանքին։ 1819 թվականից Թելավի հոգևոր սեմինարիայում դասավանդել է բժշկական առարկաներ և բուսաբանություն։ Շահրիմյանը հեղինակ է «Տնկաբանություն կամ Փղորայ Հայաստանի» (1796—1818 թվականներ) ձեռագիր ստվարածավալ աշխատության (նույն տեղում, ձեռագիր № 9856, 6267), ուր նկարագրված են Հայաստանի 800 դեղաբույս, և բերված են բուսաբանական, պատմական տվյալներ դրանց ծագման, տարածման ու օգտագործման մասին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 479 CC-BY-SA-icon-80x15.png