Ստեփանավանի կամավորական ջոկատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստեփանավանի կամավորական ջոկատ
Ընդհանուր տեղեկություն
Տեսակռազմական կազմավորում
Երկիր Հայաստան և  Արցախ
Անվանված էՍտեփանավան
Ստեղծվեց1989
ՃակատամարտերԱրցախյան ազատամարտ
Լուծարվեց1994

Ստեփանավանի կամավորական ջոկատ, կազմավորվել է 1989 թվականին Ստեփանավանում։ Ունեցել է շտաբ, ռազմական խորհուրդ։ 1989-1994 թվականներին մասնակցել է Հայաստանի Հանրապետության Նոյեմբերյանի (Ոսկեպար, Դովեղ, Կողբ), Կապանի (Դավիթ Բեկ), Իջևանի և Արցախի Հանրապետության Մարտակերտի (Հաթերք, Մաղավուզ, Մարտակերտ, Մատաղիս, Տոնաշեն, Հակոբ Կամարի և այլն), Քաշաթաղի, Քարվաճառի (Օմարի լեռնանցք), Շուշիի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Մարտական տարբերն գործողությունների ժամանակ հրամանատարներ են եղել Ռ. Կատինյանը, Հ. Շահվերդյանը։ Ջոկատից զոհվել է 21 ազատամարտիկ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։