Ստեն Նիկոլս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ստեն Նիկոլս
Ծնվել է1949[1][2][3][3]
ԾննդավայրԼոնդոն, Միացյալ Թագավորություն[1]
Մասնագիտությունգրող և լրագրող
Լեզուանգլերեն[4]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Ժանրերֆենթեզի
ԱմուսինAnne Gay?
Կայքstannicholls.com

Ստեն Նիկոլս (անգլ.՝ Stan Nicholls, 1949[1][2][3][3], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[1]), ֆենտեզի ժանրի գրող, հայտնի է օրկերի մասին պատմող գրքերով, որտեղ դրանք ներկյացված են որպես շատ դրական կերպարներ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեն Նիկոլսը ծնվել է 1949 թվականին Լոնդոնում (Մեծ Բրիտանիա)։ 17 տարեկանից սկսել է աշխատել։ Եղել է Լոնդոնի Կոնգրեսի գրադարանի կառավարչի օգնական, ամսագրի խմբագիր, գրախանութի մենեջեր (օրինակ, Լոնդոնում Bookends-ը և Dark They Were եւ Golden Eyed-ը)[5], որը 1970 թվականին եղել է Եվրոպայի ամենամեծ գիտական ֆանտաստիկ գրքերի և կոմիքսների խանութը, լրագրող (The Guardian, the Independent, The Daily Mirror, Time Out, Sight and Sound, Rolling Stone, SFX և այլն)[6]։ 1973 թվականից նա համագործակցում է «Penguin», «Rider Books», «Sphere Books», «Pan Books», «Random House», «Orbit» հրատարակչությունների և «Carnell» գրական գործակալության հետ։ 1976 թվականից սկսում է աշխատել «Forbidden Planet’s» գրախանութների ցանցում։ Մենեջերի կարևոր պարտականություններից էր օգնել Նյու Յորքում բացված մասնաճյուղային գրասենյակներին և ճիշտ ժամանակին զբաղվել խորհրդատուի գործով։ Բացի հրատարակչական և գրական աշխատանքից Ստեն Նիկոլսը դասավանդել է Լոնդոնի համալսարանի և Վեստմինստրի չափահասների կրթության ինստիտուտի գրական-լրագրողական բաժնում։ Որպես խմբագիր և հեղինակային իրավունքի մասնագետ, նա մասնակցել է մի շարք խոշոր գովազդային արշավների, այդ թվում «Saatchi & Saatchi» գործակալության համար:

Ըստ Նիկոլսի, իր գրական գործունեությունը սկսվել է 1981 թվականին: Այդ ժամանակ հայտնի էր որպես լրագրող։ Նիկոլսը սկսում է գրել մանկական գրքեր, մասնակցել է կոմիքսների և նովելների ստեղծմանը: «Օրկեր» շարքի գրքերը նրա ամենատարածված գրքերն են (եռագրություններ «Օրկեր։ Առաջին արյուն» (Orcs: First Blood), «Օրկեր։ Վատ արյուն» (Orcs: Bad Blood)), «Կախարդանքի ճանապարհորդությունը» (եռագրություն անգլ. ՝ The Quicksilver Trilogy, ԱՄՆ-ում հրատարակվել է The Quicksilver Trilogy խորագրով)։ «Օրկեր» հերոսական ֆենտեզի շարքը, որն օրիգինալ է մտահղացմամբ ու իրականացման ձևով, աչքի է ընկնում ֆենտեզիի կանոնների նկատմամբ ունեցած ոչ ստանդարտ լուծումներով։ Նիկոլասի գլխավոր հերոսները՝ օրկերը, ի տարբերություն էլֆերի, մարմնավորված են դրական հատանիշներով։

Դեյվիդ Ա. Գեմմելի մահից հետո Սթեն Նիկլսը նախաձեռնել է նոր գրական մրցանակի ստեղծում՝ Դավիթ Գեմմելի հուշամրցաշար (David Gemmell Memorial Award)[7], որն ընդգրկվում է Բրիտանական ֆենտեզիի հասարակության շքանշանների կազմում (BFS)[8]:

Այնուամենայնիվ վերջնական որոշում չի կայացվել և եղել է ոչ պաշտոնական՝ չնայած գաղափարին աջակցում էին ֆենտեզիի երկրպագուները և հեղինակները։ Ներկայումս Սթենն իր կնոջ՝ Էնի Նիկոլսի (հոգեբույժ, ինքնավերլուծությանը նվիրված մի քանի գրքերի հեղինակ) հետ ապրում է Արևմտյան Միդելնդսում և աշխատում է որպես «The Science Fiction Club»-ի (առցանց լրատվական ծառայություն, ակնարկներ և արագանքներ հավաքող, գրախոսություններ և ակնարկներ LineOne ընկերությունից) խմբագրի օգնական։ Նրա կին՝ը որպես խմբագիր աշխատել է Anne Gay կեղծանունով։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tom and Jerry: The Movie, գրքեր երեխաների համար, 1993։
  • Cool Zool, վեպ, 1995։
  • Strange Invaders, վեպ, 1995։
  • Spider-Man: The Hobgoblin, վեպ, 1996։
  • The Book of Shadows, The Nightshade Chronicles եռագրության առաջին վեպը, 1996։
  • The Shadow of the Sorcerer, The Nightshade Chronicles եռագրության երկրորդ վեպը, 1996։
  • Dark Skies: The Awakening, վեպ, 1997։
  • Fade to Black, վեպ, 1997։
  • A Gathering of Shadows, The Nightshade Chronicles եռագրության երրորդ վեպը, 1998։
  • Կայծակի պահապանները (Bodyguard of Lightning), «Օրկեր։ Առաջին արյուն» շարքի առաջին վեպը, 1999։
  • Որոտի լեգեոնը (Legion of Thunder), «Օրկեր։ Առաջին արյուն» շարքի երկրորդ վեպը, 1999։
  • Փոթորիկի մարտիկներ (Warriors of the Tempest), «Օրկեր։ Առաջին արյուն» շարքի երրորդ վեպը, 2000։
  • Սնդիկային լույսի կախարդանքը (Quicksilver Rising, он же The Covenant Rising), «Կախարդանքի կառքը» շարքի առաջին վեպը, 2003։
  • Արյունի լույսի կախարդանքը (Quicksilver Zenith, он же The Righteous Blade), «Կախարդանքի կառքը» շարքի երկրորդ վեպը, 2004։
  • Սնդիկի մթնշաղը (Quicksilver Twilight, он же The Diamond Isle), «Կախարդանքի կառքը» շարքի երրորդ վեպը, 2006։
  • Weapons of Magical Destruction, «Օրկեր։ Վատ արյուն» շարքի առաջին վեպը, 2008։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օրկեր։ Առաջին արյուն շարքի առաջին երկու վեպերը (Փոթորկի մարտիկները և Որոտի լեգեոնը) 1999 թվականին արժանացել են British Fantasy Awards մրցանակի[9],
  • Trolls & Legendes փառատոնում, որն անցկացվել է 2017 թվականի ապրիլի 7-8-ը Մոնսում (Բելգիա) Նիկոլսը պարգևատրվել է գրականության բնագավառում ունեցած ներդրման համար (Le’Fantastique Lifetime Achievement Award for Contributions to Literature)[10],
  • 2008 թվականին Weapons of Magical Destruction առաջադրվել է Դեվիդ Հմելի մրցանակի, որպես լավագաույն ֆենտեզի վեպ[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #130458570 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 3,2 3,3 NooSFere — 1999.
  4. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. Roberts P. Checkpoint(անգլ.) // Ansible. — 1972. — № 25.
  6. Nicholls, Stan (December 2004)։ «Stan Nicholls - an infinity plus profile»։ infinity plus։ self։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին 
  7. «Новости от [[Мир Фантастики|МФ]]»։ 23 августа 2006 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին 
  8. «Новости от Мир Фантастики»։ 1 октября 2008 года։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-27-ին 
  9. «Стэн Николс»։ www.fantasticfiction.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-29-ին 
  10. UKSFBN (16 April 2007)։ «Stan Nicholls receives lifetime achievement award» 
  11. «Номинации - The David Gemmell Legend Award»։ gemmellaward.ning.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-10-23-ին