Ստարկ Սենդս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ստարկ Սենդս
Ծնվել էսեպտեմբերի 30, 1978(1978-09-30)[1][2] (45 տարեկան)
ԾննդավայրԴալաս
ԿրթությունՀարավային Կալիֆոռնիայի համալսարան, Փարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց, Կիրառական արվեստների USC դպրոց և Highland Park High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասան, կինոդերասան և հեռուստատեսային դերասան
Պարգևներ և մրցանակներ

Ստարկ Բանկեր Սենդս (անգլ.՝ Stark Bunker Sands, սեպտեմբերի 30, 1978(1978-09-30)[1][2], Դալաս), ամերիկյան ֆիլմերի և թատրոնի դերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստարկ Սենդսը ծնվել է 1978 թվականի սեպտեմբերի 30-ին Դալասում, Տեխասի շրջանում։ Բեմում սկսել է ելույթ ունենալ դեռևս 13 տարեկան հասակում, երբ սովորում էր դպրոցում։ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ստացել է բակալավրի աստիճան։ Խաղացել է տարբեր պիեսներում և մյուզիքլներում, դրանց թվում են նաև «Ռոմեո և Ջուլիետ»-ը, «Մակբեթ»-ը, «Համլետ»-ը։

Սենդսի պրոֆեսիոնալ կարիերան սկսվել է դիպլոմ ստանալուց անմիջապես հետո։ Նա նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում և «Հաճախորդը միշտ մահացած է» հեռուստասերիալում, որտեղ նա խաղացել է Տոմբ անունով հերոսի դերը` Կլեռ Ֆիշերի սիրային զբաղմունքը։ 2003 թվականին տեղի է ունենում նրա դեբյուտը «Մահացիր մայրիկ, մահացիր» լիամետրաժ ֆիլմում։ 2004 թվականին Ռիչարդ Գիրի և Ջենիֆեր Լոպեսի հետ միասին նկարահանվել է «Եկեք պարենք» ֆիլմում։ 2007 կինոնկարը ներկայացվել է թատերական մրցանակաբաշխության «Journey's End» ներկայացման մեջ Տոնիի դերակատարման համար[4][5]։ 2008 թվականին նկարահանվում է «Մարդասպանների սերունդ» մինիսերիալում, որտեղ նա խաղում է լեյտենանտ Նաթանաել Ֆիկի դերը։

2010 թվականի հունվարի 28-ին Ստարկ Սենդսը հայտարարվեց որպես «American Idiot» (Green Day) մյուզիքլի` Տանի դերակատար[6]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հուլիսի 9-ին Սենդսը ամուսնացել է բրիտանացի լրագրող Ջեմմա Կլարկի հետ։ Նրանք ծանոթացել են, երբ Սենդսը հանգստանում էր Լոնդոնում[7]։ 2015 թվականի մայիսին ծնվեց նրանց որդին, որին անվանեցին Գրիֆֆին Ռոնալդ Սենդս։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-Հաճախորդը միշտ մահացած է (հեռուստասերիալ)/Six Feet Under-Տոբի-2 դրվագ
  • 2003-11:14/ 11:14 - Թիմ
  • 2003- Մահացիր մայրիկ, մահացիր/ Die, Mommie, Die! - Լենս Սազմեն
  • 2004- Եկեք պարենք/ Shall We Dance- Էվան Կլարկ
  • 2004- Արգելված առաջադրանք/ Catch That Kid- Բրեդ
  • 2004-2005- Էկրանի թագուհին (հեռուստասերիալ)/ Hope & Faith- Հենրի- 3 դրվագ
  • 2004- Առաջին աղջիկը / Chasing Liberty - Հրանտ Հիլլմեն
  • 2005- Սատանան մարմնի մեջ / Pretty Persuasion - Տրոյ
  • 2006- Մեր հայրերի դրոշները / Flags of Our Fathers - Գաստ
  • 2006- Մարմնի հատվածներ / Nip/Tuck - Կանոր Մակնամերա - 1 դրվագ
  • 2008- Մարդասպանների սերունդ (հեռուստասերիալ) / Generation Kill- Նաթանաել Ֆիկ
  • 2008- Մահացածների օրը / Day of the Dead - Բեդ Քրեյն
  • 2008- Անպետք աղջիկը / My Sassy Girl - զինվոր
  • 2012- Նյու-Յորք 22 (հեռուստասերիալ) / NYC 22 - Քեն Մակլարեն
  • 2015- Հատուկ կարծիք (հեռուստասերիալ) / Minority Report- Դեշ Պարկեր- 10 դրվագ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. http://www.theatreworldawards.org/past-recipients.html
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 26-ին.
  5. http://www.imdb.com/title/tt1053202/
  6. http://www.playbill.com/news/article/136368-Broadways-American-Idiot-Cast-Announced-Troupe-Will-Appear-on-Grammys-Jan-31
  7. Theater: Green Day’s Soldier Stark Sands
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստարկ Սենդս» հոդվածին։