Սվետլանա Ռոմաշինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվետլանա Ռոմաշինա
Svetlana Romashina (cropped).jpg
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer
Երկիր՝Flag of Russia.svg Ռուսաստան
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 21, 1989(1989-09-21) (31 տարեկան)
Ծննդավայր՝Մոսկվա, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝
Հասակ՝173 սմ
Քաշ՝57 կգ

Սվետլանա Ալեքսեևնա Ռոմաշինա (ռուս.՝ Светлана Алексеевна Ромашина, սեպտեմբերի 21, 1989(1989-09-21), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղալողորդ։ Օլիմպիական խաղերի հնգակի չեմպիոն, 21 անգամ դարձել է աշխարհի և 10 անգամ՝ ԵՎրոպայի չեմպիոն։ Զույգերի ծրագրերում հանդես է եկել Նատալյա Իշչենկոյի (2009-2012 և 2015-2016 թվականներին) և Սվետլանա Կոլեսնիչենկոյի (2013-2014 թվականների և 2019 թվականից) հետ, ինչպես նաև մասնակցել է անհատական ու խմբերի մրցություններին։ Ամենաշատ տիտղոսներ նվաճած մարզուհիներից մեկն է գեղալողի պատմության մեջ։ Ռուսաստանի Դաշնության հավաքականի անդամ է դարձել 2005 թվականին։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ
  • «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» IV աստիճանի շքանշան (13 օգոստոսի, 2012 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2012 թվականի Լոնդոնի XXX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[1]
  • Պատվո շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի XXXI Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[2]
  • Բարեկամության շքանշան (2 օգոստոսի, 2009 թվական) – ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, 2008 թվականի Պեկինի XXIX Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար[3].
  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազան քաղաքում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում մարզական բարձր նվաճումների համար[4]
  • «Արծաթե եղնիկ» (ռուս.՝ «Серебряная лань») – Տարվա լավագույն մարզիկ (Ռուսաստանի մարզական լրագրողների ֆեդերացիա, 18 դեկտեմբերի, 2013 թվական)[5]

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայում անցկացված Օլիմպիական խաղերում Ռուսաստանի հավաքականի անդամներից միայն Սվետլանա Ռոմաշինան, Նատալյա Իշչենկոն և սուսերամատիկ Յանա Եգորյանն են նվաճել երկուական ոսկե մեդալ։
  • Սվետլանա Ռոմաշինան կարող է շունչը պահել 4,5 րոպե[6]։
  • Սվետլանա Ռոմաշինան եղել է 2015 թվականի ջրային մարզաձևերի աշխարհի առաջնության դեսպան։
  • Զբաղվում առագաստանավային սպորտով, մասնակցել է միջազգային ռեգատների[7]։
  • 2017 թվականի նոյեմբերի 4-ին ունեցել է դուստր։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]