Սվետլանա Կոլեսնիչենկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սվետլանա Կոլեսնիչենկո
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝synchronized swimmer և լողորդ
Երկիր՝ Ռուսաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 20, 1993(1993-09-20) (30 տարեկան)
Ծննդավայր՝Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան

Սվետլանա Կոնստանտինովնա Կոլեսնիչենկո (ռուս.՝ Светлана Константиновна Колесниченко, սեպտեմբերի 20, 1993(1993-09-20), Գատչինա, Լենինգրադի մարզ, Ռուսաստան), ռուս մարզուհի (գեղալող, անհատական, զույգով և խմբային վարժություններ)։ 2016 թվականի Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի 16-ակի և Եվրոպայի 11-ակի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի սեպտեմբերին Չինաստանի Չանշու քաղաքում Սվետլանա Կոլեսնիչենկոն Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել է աշխարհի գեղալողի գավաթի եռակի դափնեկիր խմբային վարժություններում[2]։

2011 թվականին Շանհայում անցկացված աշխարհի առաջնությունում Սվետլանա Կոլեսնիչենկոն երեք անգամ բարձրացել է պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին խմբի կազմում[3]։

2013 թվականին Կազանում անցկացված ամառային Ունիվերսիադայում Սվետլանա Կոլեսնիչենկոն դարձել է չեմպիոն զույգերի վարժություններում Սվետլանա Ռոմաշինայի հետ[4] և խմբի կազմում։

Նույն թվականի հուլիսին Բարսելոնայում անցկացված աշխարհի առաջնությունում նվաճել է ոսկե մեդալներ զույգերի և խմբային ծրագրերում։

2016 թվականի Օլիմպիական խաղերում Սվետլանա Կոլեսնիչենկոն դարձել է օլիմպիական չեմպիոն խմբային վարժություններում։

2017 թվականի աշխարհի առաջնությունում Սվետլանա Կոլեսնիչենկոն կատարել է նորամուտը անհատական մրցաշարում՝ նվաճելով երկու ոսկե մեդալ։ Դրանից բացի, նա Ալեքսանդրա Պացկևիչի հետ արժանացել է երկու ոսկե մեդալների զույգերի ծրագրում՝ այդպիսով դառնալով 2017 թվականի աշխարհի առաջնության քառակի չեմպիոն։

2018 թվականի Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալներ է նվաճել զույգերով ազատ և տեխնիկական ծրագրերում[5][6]։

2020 թվականի Օլիմպիական խաղերում ոսկե մեդալներ է նվաճել Սվետլանա Ռոմաշինայի հետ զույգով[7], ինչպես նաև Ռուսաստանի խմբի կազմում։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (19 հուլիսի, 2013 թվական) – 2013 թվականին Կազանում անցկացված XXVII Համաշխարհային ամառային ունիվերսիադայում մարզական բարձր նվաճումների համար[8]
  • Բարեկամության շքանշան (25 օգոստոսի, 2016 թվական) – 2016 թվականի Ռիո դե Ժանեյրոյի XXXI Օլիմպիական խաղերում մարզական բարձր նվաճումների համար, հաղթանակի նկատմամբ կամք և նպատակասլացություն ցուցաբերելու համար[9]
  • Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ (2011)
  • Պատվո շքանշան (11 օգոստոսի, 2021 թվական) – հայրենական սպորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, սպորտային բարձր նվաճումների, հաղթանակի նկատմամբ կամքի, տոկունության ու նպատակասլացության համար, որ ցուցաբերվել են 2020 թվականի XXXII Օլիմպիական խաղերում Տոկիո քաղաքում (Ճապոնիա)[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://olympics.com/tokyo-2020/olympic-games/fr/resultats/natation-artistique/profil-de-l-athlete-n1431699-kolesnichenko-svetlana.htm
  2. «Жительница Гатчины Светлана Колесниченко»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին։ Վերցված է 2013-07-23 
  3. Гатчина — родина успеха Светланы Колесниченко
  4. В копилке Ленинградкой области первая золотая медаль на Универсиаде в Казани
  5. «Duet technical routine – Final»։ 2018 European Aquatics Championships։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2020-ին։ Վերցված է 29 July 2020 
  6. «Duet free routine – Final»։ 2018 European Aquatics Championships։ Արխիվացված է օրիգինալից 29 July 2020-ին։ Վերցված է 29 July 2020 
  7. «Российские синхронистки завоевали золото в дуэте на шестой Олимпиаде подряд»։ ТАСС։ Վերցված է 2021-08-04 
  8. «Распоряжение Президента Российской Федерации от 19.07.2013 № 277-рп «О поощрении»» (ռուսերեն)։ Официальный интернет-портал правовой информации։ 2013-07-22։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-21-ին։ Վերցված է 2013-08-08 
  9. Указ Президента Российской Федерации от 25.08.2016 № 429 «О награждении государственными наградами Российской Федерации»
  10. Указ Президента Российской Федерации от 11 августа 2021 года № 463 «О награждении государственными наградами Российской Федерации»