Սվետլանա Մայբորոդա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Սվետլանա Մայբորոդա
Ծնվել էհունիսի 2, 1981(1981-06-02) (38 տարեկան)
Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Ukraine.svg Ուկրաինա
Մասնագիտությունմաթեմատիկոս
Հաստատություն(ներ)Մինեսոտայի համալսարան
ԱնդամակցությունԱմերիկյան մաթեմատիկական ընկերություն
Ալմա մատերԽարկովի ազգային համալսարան
ՊարգևներԱմերիկյան մաթեմատիկական ընկերության անդամ

Սվետլանա Մայբորոդա (անգլ.՝ Svitlana Mayboroda, հունիսի 2, 1981(1981-06-02), Խարկով, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինական ծագմամբ ամերիկացի մաթեմատիկոս, որը, որպես մաթեմատիկայի պրոֆեսոր, աշխատում է Մինեսոտայի համալսարանում[1]: Նրա ուսումնասիրությունները վերաբերում են ներդաշնակ վերլուծությանը և դիֆերենցիալ հավասարումներին, այդ թվում՝ էլիպտիկական հավասարումների եզրային խնդիրներին:

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս. Մայբորոդան ծնվել է 1981 թվականի հունիսի 2-ին Խարկովում: 2001 թվականին ավարտելով Խարկովի համալսարանը՝ նա ստացել է երկու մագիստրոսի աստիճան՝ ֆինանսների և կիրառական մաթեմատիկայի։ 2005 թվականին Մարիուս Մայտրեի ղեկավարությամբ Միսսուրիի համալսարանում նա պաշտպանել է թեկնածուական թեզը[2]:

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատել է Ավստրալիայի ազգային, Օհայոյի պետական և Բրաունի համալսարաններում: 2008 թվականից Սվետլանա Մայբորոդան աշխատել է Պերդյու համալսարանում, իսկ 2011 թվականին աշխատանքի է անցել Մինեսոտայի համալսարանում։

Մայբորոդը 2010-2015 թվականներին աշխատել է որպես Սլոանի գիտաշխատող:

2015 թվականին ընտրվել է ամերիկյան մաթեմատիկական կազմակերպության անդամ[3]:

2016 թվականին Սվետլանա Մայբորոդան ստացել է Մինեսոտայի համալսարանի պրոֆեսորի կոչում[4]:

Պարգև[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականին նա արժանացել է Sadosky կանանց մաթեմատիկայի ասոցիացիայի մրցանակին՝ վերլուծության հետազոտության համար[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]