Սվարովսկի բյուրեղյա աշխարհներ
Swarovski բյուրեղյա աշխարհներ | |
---|---|
![]() | |
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Վատտենս, Ավստրիա |
Վայր | Wattens? |
Հիմնադրված է | 1995 |
Այցելուներ | Տարեկան 700 հազար մարդ |
Կայք | swarovski.com/kristallwelten/ |
![]() | |
![]() |
Սվարովսկի բյուրեղյա աշխարհներ (գերմ.՝ Swarovski Kristallwelten), բյուրեղապակու թանգարան է, հիմնադրվել է 1995 թվականին նկարիչ Անդրե Խելլերի (գերմ.՝ André Heller) կողմից Սվարովսկի ընկերության 100-ամյա հոբելյանի առթիվ։ Թանգարանը տեղակայված է Վատտենսում` Ինսբրուքից 15 կմ հեռավորության վրա Դանիել Սվարովսկու առաջին գործարանի տեղում և ընկերության ներկայիս շտաբ-բնակարանից ոչ հեռու։
Անդրե Խելլերի հետ միասին թանգարանի ստեղծման աշխատանքներին մասնակցել են Բրայան Ինոն, Նիկի դե Սեն-Ֆալը և այլ նկարիչներ ու դիզայներներ։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը մնացած թանգարաններից առանձնանում է իր տեսակով. այստեղ ներկայացված է ոչ թե բյուրեղապակու պատմությունը, այլ հենց բյուրեղապակին իր տարատեսակներով։ Անդրե Խելլերը նախագծել է մի ստորգետնյա աշխարհ, որը լի է փայլփլուն և գրավիչ գանձերով։ Թանգարանը հսկայական ինտերակտիվ տարածք է, որտեղ կարելի է ոչ միայն տեսնել, այլև լսել և զգալ։
Ի սկզբանե թանգարանը նախատեսված էր տարեկան 200-300 հազար այցելուի համար։ Սակայն ժամանակի ընթացքում այն հայտնի դարձավ ոչ միայն Ավստրիայում, այլև դրա սահմաններից դուրս։ Այսօր թանգարանը իր հայտնիությամբ երկրորդն է Ավստրիայում (Շյոնբրունի պալատից հետո)։ Տարեկան հաճախելիությունը կազմում է 700 հազար այցելու։
Թանգարանի համբավի մեծացմանը զուգընթաց այն մի քանի անգամ ընդարձակվել է։ Առաջին ընդարձակումը կատարվել է 2003 թվականին։ 2007 թվականին այն վերակառուցվեց[1]: Հերթական վերակառուցման համար ներդրվել է 10 միլիոն եվրո:
Թանգարանն իրենից ներկայացնում է լաբիրինթոս` բաղկացած 13 սրահից, ռեստորանից, Սվարովսկիի ամենամեծ խանութից, կոլեկցիոներների համար նախատեսված VIP սրահից, հատուկ ցուցադրությունների սրահից, որոնք իրար են միացած միջանցքներով և աստիճաններով։
Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Հսկայի գլուխ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանը տեղակայված է գետնի տակ։ Վերգետնյա հատվածը միայն մուտքն է, որը կառուցված է հսկայի գլխի տեսքով։ Նրա աչքերը լցված են կանաչ բյուրեղներով։ Բերանից մշտապես ջրվեժ է հոսում։ Աջ կողմում գտնվում է այգի ձեռքի տեսքով։
Դեպի ստորգետնյա թանգարան ճանապարհն անցնում է ապակե թունելով, որի պատերին փորագրված են Շեքսպիրի, Գարսիա Լորկայի, Գյոթեի մտքերը։ Այդ ստեղծագործություններում տողերից մեկը պարունակում է «բյուրեղ» կամ «բյուրեղապակի» բառը։
Համարվում է, որ թանգարանում գտնվող ամեն ինչ հսկայի գանձերն են։
Ամենա-ամենա[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարանում ցուցադրված են ամենափոքր և ամենամեծ Սվարովսկի բյուրեղները։ Ամենամեծ բյուրեղի տրամագիծը 40 սմ է, կշռում է 310 000 կարատ: Ամենափոքր բյուրեղի տրամագիծը 0.8 մմ է[2]: Դրանք գրանցվել են Գինեսի ռեկորդների գրքում: