Դանիել Սվարովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Սվարովսկի
գերմ.՝ Daniel Swarovski
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 24, 1862(1862-10-24)[1][2][3]
ԾննդավայրJiřetín pod Bukovou, Ավստրիական կայսրություն[3]
Մահացել էհունվարի 23, 1956(1956-01-23)[1][2] (93 տարեկան)
Մահվան վայրWattens, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա և  Ավստրիական կայսրություն
Մասնագիտությունգյուտարար, ֆիզիկոս, glassmaker, գործարանատեր, ոսկերիչ և proprietor
ԿուսակցությունՆացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն[4][5][6]
Պարգևներ և
մրցանակներ
Սուրբ Գրեգորիի շքանշանի ասպետ
Կայքswarovski.com
 Daniel Swarovski Վիքիպահեստում

Դանիել Սվարովսկի (գերմ.՝ Daniel Swarovski, հոկտեմբերի 24, 1862(1862-10-24)[1][2][3], Jiřetín pod Bukovou, Ավստրիական կայսրություն[3] - հունվարի 23, 1956(1956-01-23)[1][2], Wattens, Ավստրիա), ավստրիական Սվարովսկի ընկերության հիմնադիրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դանիել Սվարովսկին ծնվել է Ավստրո-Հունգարական կայսրության տարածքում՝ Գեորգիենտալ (գերմ.՝ Georgenthal, չեխ․՝ Jiřetín pod Bukovou) բարձրադիր գյուղում` լեռնային Բոհեմիայի հյուսիսում, նշանավոր բոհեմիական ապակու հայրենիքում։ Նա անհաջող ջութակահար էր, սակայն ունենալով բարձրագույն կրթություն՝ հետաքրքրվում էր էլեկտրատեխնիկայով և էլեկտրական սարքավորումների նախագծմամբ։

1883 թվականին Սվարովսկին այցելեց Վիեննայում կայացած «Միջազգային էլեկտրական ցուցահանդես» (գերմ.՝ Internationale Elektrische Ausstellung), որտեղ ծանոթացավ Թոմաս Էդիսոնի հայտնագործած մեքենաներին և տեսավ ապակու արտադրության նոր տեխնոլոգիաների հնարավորություններ։

Դանիել Սվարովսկու մեքենան, 1891

1890-ական թվականների սկզբին Սվարովսկին զբաղվում էր բյուրեղների ավտոմատ երեսակման մեքենայի նախագծմամբ։ 1892 թվականին արտոնագիր ստացավ իր առաջին հայտնագործության համար։ Դա բյուրեղյա քարերը աննախադեպ ճշգրտությամբ մշակող մեքենա էր։

Ընկերության հիմնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուրեղապակու մասսայական հատուկ մշակման մեքենայի ստեղծումից հետո` 1895 թվականին, Սվարովսկին Բոհեմիայից տեղափոխվեց Տիրոլ և Վատտենս գյուղում հիմնադրեց բյուրեղապակյա իրերի արտադրության գործարան։ Սկզբում Սվարովսկու` Փարիզից իր գործընկերոջ հետ հիմնած ընկերությունը կոչվում էր «A. Kosmann, Daniel Swarovski & Co»: Ավելի ուշ գործարանը ընդլայնվեց և վերանվանվեց «Swarovski»:

Աշխատանքի առաջին տարիներին ընկերությունը զբաղվում էր բյուրեղների երեսակման և հղկման տեխնոլոգիայի բարելավմամբ` հասցնելով այն կատարելության։ 1911 թվականին Դանիել Սվարովսկին իր որդիների` Վիլհելմի, Ֆրիդրիխի և Ալֆրեդի հետ կարողացավ գտնել թափանցիկություն և փայլ ունեցող բարձրորակ բյուրեղապակու պատրաստման համար անհրաժեշտ ելակետային խառնուրդի լավագույն բաղադրությունը։ Տեխնոլոգիական այդ բաղադրությունը մինչ օրս համարվում է ընկերության գաղտնիքը և խստորեն պահպանվում է։

Ստացված բյուրեղապակյա արտադրանքի որակը թույլ տվեց այն դիտարկել որպես թանկարժեք քարերի և ադամանդի այլընտրանք։ Արտադրության բացումից ի վեր հիմնադրի կողմից հայտարարվել է, որ

Բյուրեղապակյա «բյուրեղները» նմանակում են թանկարժեք քարերին։
- Դանիել Սվարովսկի

Սվարովսկի ընկերության կողմից պատրաստված առաջին զարդերի նմուշները ուղարկվել են Փարիզ և Սանկտ Պետերբուրգ` առաջացնելով հանրության հիացմունքը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դանիել Սվարովսկի» հոդվածին։