Սպորտի լատվիական թանգարան
Սպորտի լատվիական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Լատվիա |
Տեղագրություն | Ռիգա |
Վայր | Ալկսնայա փողոց |
Հասցե | Alksnāja iela 9, Rīga, LV-1050[1]LV-1050 |
Հիմնադրվել է | 1990[1] |
Մակերես | 195 քառակուսի մետր, 442 քառակուսի մետր |
Հավաքածուի չափս | 35 755[1] |
Կայք | sportamuzejs.lv |
Սպորտի լատվիական թանգարան (լատիշ․՝ Latvijas Sporta muzejs), թանգարան Ռիգայում, որի ցուցադրությունները նվիրված են ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման պատմությանը Լատվիայում։ Թանգարանը բացվել է 1990 թվականին, որի հավաքածուի հիմքում ընկած են լատվիացի խոշոր կոլեկցիոներ և սպորտային պատմության էնտուզիաստ Վոլդեմար Շմիդբերգի նվիրատվությունները։ Գտնվում է Հին քաղաքի պատմական շենքերի թաղամասում, Ռիգայի կինոթանգարանի և Լատվիայի լուսանկարչության թանգարանի հարևանությամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտային թանգարանի ստեղծման գաղափարը ծնվել է 20-րդ դարի 30-ական թվականներին, երբ կրկեսային մարզիկ Կարլիս Վիտոլինշը իր սպորտային մրցանակները հանձնեց Վոլդեմար Շմիդբերգին։ Երկու էնտուզիաստներն էլ մտադրվել էին ապագայում ստեղծել թանգարան կամ սպորտային փառքի դահլիճ։ 1974 թվականին Շմիդբերգը իր հավաքածուն նվիրաբերեց պետությանը։ 1985 թվականին որոշվեց ստեղծել սպորտի թանգարան, որը բացվեց 1990 թվականի հունվարի 1-ին, Լիտվական ԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի հովանու ներքո[2][3]։
1992 թվականի փետրվարին թանգարանը տեղափոխվեց Հին քաղաքի թաղամասի ռեստավրացիայի ենթարկված շինությունների համալիրի շենքերից մեկը։ 2001 թվականից թանգարանը գտնվում է Ալկսնայա փողոցի թիվ 9 հասցեում։
Լատվիական սպորտի թանգարանի ֆոնդերում հաշվառված են ավելի քան երեսուն հազար միավոր պահպանվող ցուցանմուշներ։ Դրանց թվում են`մեդալներ, գավաթներ, մրցանակային նշաններ, փաստաթղթեր, ծրագրեր, լուսանկարներ, ազդագրեր, պաստառներ, ալբոմներ, սպորտային գույք և հանդերձանք, սպորտային պարագաներ, տեսանյութեր և պարբերական հրատարակություններ։ Այցելուների համար բաց է գրադարանը, որի հավաքածուում առկա է սպորտային թեմատիկային նվիրված գրականություն։
Ցանկացողների համար հնարավորություն է ստեղծված ստանալ իրենց հետաքրքրող խորհրդատվություններ, պատվիրել մասնագետների կողմից նախապատրաստված դասախոսություններ։ Թանգարանի աշխատակիցները կազմակերպում են զանազան ցուցահանդեսներ, նվիրված հիշարժան իրադարձություններին, հոբելյանական տարեթվերին և սպորտի բնագավառում աչքի ընկած անձանց։
Թանգարանային ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընտրովի ցուցադրություններ՝
- Լատվիական սպորտը ժամանակի ընթացքում։
- Արագություն։ Հույզեր։ Հաղթանակներ։
- Ռիգայի կրկեսը 120 տարեկան է։
- Դարի լեգենդը։ Նիզականետորդ Յանիս Լուսիս։
- Ճանապարհ դեպի բարձունք։ Լատվիական ալպինիզմը 50 տարեկան է։
- Աթենք 2004:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Muzeju statistika 2018 (լատիշ.) // Latvijas Atvērto datu portāls — Latvijas Republikas Kultūras ministrija.
- ↑ «Latvijas Sporta muzejs – Latvijas muzeju katalogs – Muzeju biedrība». www.muzeji.lv. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.
- ↑ «Latvijas Sporta muzejs». kulturasdati.lv. Վերցված է 2019 թ․ մայիսի 14-ին.