Ռիգայի կինոթանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիգայի կինոթանգարան
Изображение логотипа
Տեսակթանգարան
Երկիր Լատվիա
ՏեղագրությունՌիգա
ՎայրPeitavas street?
ՀասցեPeitavas iela 10, Rīga, LV-1050[1]
Հիմնադրվել է1988[1]
Մակերես340 քառակուսի մետր
Հավաքածուի չափս48 607[1]
Կայքkinomuzejs.lv
Քարտեզ
Քարտեզ

Ռիգայի կինոթանգարան (լատիշ․՝ Rīgas Kino muzejs), երկրի միակ թանգարանը, որը նվիրված է կինոարվեստին։ Պետական հիմնարկություն, որը ֆինանսավորվում է Լատվիայի Մշակույթի նախարարության կողմից։

Բացվել է 1988 թվականին, այժմ տեղակայված է միջնադարյան պատմական նշանակության ամբարում, պատմական Հին քաղաքի շրջանում[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգայում կինոյի թանգարան ստեղծելու գաղափարը առաջացել է 1986 թվականին «Կինոյի օր» ավանդական կինոֆոռումի անցկացման ժամանակ, արվեստագետների շրջանում։ Փաստաթղթերի համակարգման և հաստատման ջանքերը ստանձնել են Աուգուստս Սուկուտսը, Ինգա Պերեկոնե Ռեդովիչը և Յուրի Ցիվյանը։ Նրանց հաջողվեց բավականին անբարենպաստ պայմաններում հասնել թանգարանի ստեղծմանը, ԽՍՀՄ-ի կինոմատոգրոֆիստների միության հովանու ներքո։

Լատվիայի անկախության հռչակումից հետո, թանգարանը մի քանի անգամ փոխել է իր իրավաբանական կարգավիճակը։ Որոշ ժամանակ Լատվիայի ազգային կինոկենտրոնի կառուցվածքային մասն էր, 2010 թվականին Լատվիայի մշակույթի ակադեմիայի ենթաբաժիններից էր։

Զբաղեցնելով ոչ մեծ տարածք, չունենալով մշտական էքսպոզիցիա, թանգարանը այցելուներին ներկայացնում է թեմատիկ ցուցահանդեսներ։ Սկսած 1994 թվականից դրանք դառնում են հաճախակի։ Իր ոչ երկար պատմության ընթացքում, թանգարանը փոխել է տեղակայման մի քանի վայրեր։

Թանգարանային ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յանիչ Ստրեյչի միստերիան
  • Արգելքի ժամանակ Ռոլանդ Կալնինըշ
  • Շարժման ֆենոմեն
  • Սերգեյ Էյզենշտեյն Ռիգացի տղան

Թանգարանի տնօրինություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի տնօրեն՝ Զանե Բալչուս
Գլխավոր պահապան՝ Լայմա Մինցենոֆա

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիգա, Պեյտավասի փողոց, 10/12 (Rīga, Peitavas 10/12, LV-1050).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռիգայի կինոթանգարան» հոդվածին։